ՀՀ-ի և և Նավթ արտահանող երկրների կազմակերպության միջև 25 միլիոն դոլարի վարկային համաձայնագիր է կնքվել
03/09/2015 17:53

Հայաստանի Հանրապետության և Նավթ արտահանող երկրների կազմակերպության միջազգային զարգացման հիմնադրամի միջև վարկային համաձայնագիր է կնքվել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:
Նշվում է, որ Վիեննայում կայացել է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հանդիպումը Նավթ արտահանող երկրների կազմակերպության միջազգային զարգացման հիմնադրամի Գլխավոր տնօրեն Սուլեյման Ջասիր Ալ Հերբիշի հետ: Հանդիպմանը ներկա է եղել Ավստրիայում ՀՀ դեսպան, Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը:
Կողմերը գոհունակություն են հայտնել մինչ այսօր զարգացած համագործակցության կապակցությամբ, պատրաստակամություն հայտնել էլ ավելի խորացնել և ընդլայնել արդեն իսկ գոյություն ունեցող արդյունավետ կապերը:
Հանդիպման արդյունքում ստորագրվել է «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության» ծրագրի` 25 միլիոն ԱՄՆ դոլարով ֆինանսավորման մասին վարկային համաձայնագիր:
Ծրագրի նպատակն է բարելավել ջրամատակարարման և ոռոգման համակարգերը Հայաստանի Հանրապետության 7 մարզերում` առաջնահերթություն տալով աղքատության ամենաբարձր ցուցանիշ ունեցող տարածքներին: Ծրագիրը միտված է բարձրացնելու փոքր սեփականատերերի ոռոգվող հողամասերի արտադրողականությունը և նպաստելու աղքատության կրճատմանը:
Այս թեմայով
Հանրապետության հրապարակի ստորգետնյա շինությունների թվագրությունը19/02/2019 22:23
էրդողանը կրկին ժխտել է Հայոց ցեղասպանությունը18/02/2019 15:15
Հայաստանի դեռահաս հեղափոխականը (ֆիլմ)16/02/2019 21:31
Վրաստանի ադրբեջանցիները ակցիա են անցկացրել՝ պահանջելով հայ ազատամարտիկի կիսանդրու ապամոնտաժումը08/02/2019 20:53
Ֆրանսիայում ապրիլի 24-ը կնշվի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր06/02/2019 14:04
«Ձայն Արարատի»-27 Մարդը՝ տիեզերքի մոդել (Հաղորդաշար)25/06/2014 22:37
Ֆեյսբուք
Ամենաընթերցված
ԱԹՍ-ներ արտադրող իսրայելական ընկերությունը 13 մլն դոլարի պայմանագիր է կնքել Ադրբեջանի հետ
18/02/2019 15:43
Ինչո՞ւ է մեծացել Ռոքֆելերների հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ
19/02/2019 21:54
Հանրապետության հրապարակի ստորգետնյա շինությունների թվագրությունը
19/02/2019 22:23
էրդողանը կրկին ժխտել է Հայոց ցեղասպանությունը
18/02/2019 15:15
Հայաստանի դեռահաս հեղափոխականը (ֆիլմ)
16/02/2019 21:31