«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

Սերժ Թանկյանը՝ Ամուլսարի մասին

Սերժ Թանկյանը՝ Ամուլսարի մասին

Հերունու 1.5 ՄՎտ հզորության արևային ջերմաէլեկտրակայանը էլեկտրաէներգիայով կապահովեր ողջ Հայաստանը

15/08/2019 13:01

Հերունու 1.5 ՄՎտ հզորության արևային ջերմաէլեկտրակայանը էլեկտրաէներգիայով կապահովեր ողջ Հայաստանը

«Ազատ Ձայն»-ը մեծ գիտնական Պարիս Հերունու կատարած աշխատանքների մասին հետաքրքիր մանրամասներ է ներկայացնում: Խոսքը «Արև» նախագծի մասին է, որը Հերունու նախագծած կիսակառույց փոքրիկ արևային ջերմաէլեկտրակայան է`Տեղեր գյուղի մերձակայքում։

... 1990-ական թվականներին Հայաստանում էներգետիկ ճգնաժամը և երկրի շրջափակումը դրդեցին Պարիս Հերունուն մշակել ու ստեղծել էներգիայի արևային աղբյուրների արդյունավետ համակարգեր։ 1991 թ-ին նա ներկայացրեց իր «Արև» ջերմաէլեկտրակայանի նախագիծը, որը պաշտպանված էր միջազգային 7 և հայկական 2 հեղինակային արտոնագրերով, միջազգային այլ համանման նախագծերից ուներ առավել մեծ արդյունավետություն, և արդեն իսկ արժանացել էր միջազգային խոշոր կազմակերպությունների և զարգացած երկրների ուշադրությանը։ Նախագիծը գնելու ցանկություն էին հայտնել Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Հունաստանը և այլ երկրներ, սակայն Հերունին նպատակ ուներ արևային ջերմաէլեկտրակայանների նախագիծն իրականացնել Հայաստանում։

Ըստ նախագծային հաշվարկների, 1.5 ՄՎտ հզորության 100 արևային ջերմաէլեկտրակայանի կառուցումը Հայաստանում հնարավորություն կտար ոչ միայն էլեկտրաէներգիայով ապահովել ողջ Հայաստանը, այլև հրաժարվել Մեծամորի ատոմակայանից նաև արևային ջերմաէլեկտրակայանների արտադրության և արտահանման շնորհիվ Հայաստանի բյուջեն տարեկան կհարստանար 100 միլիոն ԱՄՆ դոլարով։

Ներկայումս «Արև» նախագիծը, որը Պարիս Հերունու մահից հետո ժառանգել են կինն ու որդին, Հայաստանում մոռացության է մատնված, սակայն այլ պետությունների կողմից դեռևս հետաքրքրություն կա և հնարավոր է վաճառվի օտարերկրացի գործարարներին։

Հերունին նաև արևային ափսեի գյուտի հեղինակ է, որը կենտրոնացնում է արևի շողերը նույն կետում և ապահովում մինչև 700 աստիճան տաքություն, ինչի շնորհիվ րոպեների ընթացքում եփվում են էկոլոգիապես մաքուր ուտեստներ:

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`