Փաշինյանի կոշտ պատասխանը՝ Ալիևին Նժդեհին ֆաշիստ ներկայացնելու վերաբերյալ

Փաշինյանի կոշտ պատասխանը՝ Ալիևին Նժդեհին ֆաշիստ ներկայացնելու վերաբերյալ

Հասան Ռոհանիին հոկտեմբերի 1-ին սպասում ենք Երևանում. Փաշինյան

16/09/2019 17:07

Հասան Ռոհանիին հոկտեմբերի 1-ին սպասում ենք Երևանում. Փաշինյան

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին հոկտեմբերի 1-ին սպասում ենք Երեւանում։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ, ի պատասխան լրագրողի հարցի, հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դուք գիտեք՝ Իրանի շուրջ ինչ աշխարհաքաղաքական կոնյուկտուրա է ձեւավորվում։ Եւ այդ պայմանավորվածությունների իրագործումը որոշակիորեն կապված է Իրանի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի հետ, որովհետեւ կոնկրետ պատժամիջոցներ են գործում, որոնք որոշակի խոչընդոտներ են ստեղծում։ Ես Իրան եմ այցելել փետրվարին, այս ընթացքում մի քանի փոխադարձ այցելություններ են եղել, եւ մենք աշխատում ենք մեր պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ որոշակի պայմանավորվածություններ կյանքի են կոչվել եւ որոշակի պայմանավորվածություններ էլ կյանքի կոչվելու փուլում են,- Շատ կարեւոր է այնպես անել, որ դրանք իրագործվեն մեր երկրների միջեւ հարաբերությունների բարձր մակարդակի պահպանմամբ, եւ որ այլ երկրների հետ էլ մեր հարաբերությունները չփչանան»։

Հիշեցնենք՝ Փաշինյանը փետրվարին պաշտոնական այցով մեկնել էր Իրանի Իսլամական Հանրապետություն։ Այցի ընթացքում Փաշինյանն ու Ռոհանին մի շարք պայմանավորվածություններ էին ձեռք բերել, այդ թվում՝ տնտեսական ոլորտի հետ կապված։

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`