Նոր կադրեր Ապրիլյան պատերազմ․ ապրիլի 2, Սեյսուլան, ազատագրված հերոսական 116 մարտական դիրքը օդից

Նոր կադրեր Ապրիլյան պատերազմ․ ապրիլի 2, Սեյսուլան, ազատագրված հերոսական 116 մարտական դիրքը օդից

Հայ Դատի հանձնախումբը Քլինթոնին 10 հարց է ուղղել

01/08/2013 01:35

Հայ Դատի հանձնախումբը Քլինթոնին 10 հարց է ուղղել

Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ղեկավար Քեն Խաչիկյանը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին 10 հարցերից բաղկացած նամակ է ուղարկել, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանության հարցով ԱՄՆ-ի քաղաքականությանը, գրում է Asbarez-ը: Նամակում Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) նախագահը նաև հայ համայնքի հիասթափությունն է հայտնել՝ պետքարտուղարի վերջին հայտարարությունների վերաբերյալ։ «Այս հարցերի անկեղծ և բաց պատասխանները և ԱՄՆ-ի թափանցիկ քաղաքականությունը կարող են լավ հիմք ծառայել կառավարության և քաղաքացիական հասարակության միջև երկխոսության համար, որը վերջ կդնի Թուրքիայի մերժողական քաղաքականությանը։ Անկարան թուրք հասարակության մեջ ժխտողականություն է սերմանում, ինչը խոչընդոտում է աշխարհի կողմից այս ոճրագործության միջազգային ճանաչմանը և դանդաղեցնում է ցեղասպանությունների ճանաչման համաշխարհային գործընթացը», - նշել է Քեն Խաչիկյանը։ Մենք հիշեցնում ենք, որ Հիլարի Քլինթոնը հունվարի 26–ին Պետդեպարտամենտի պաշտոնյանների հետ հանդիպման ընթացքում անդրադարձել էր Ֆրանսիայի կողմից Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը և հայտարարել. «Ես միշտ դիտել եմ այս հարցը պատմական տեսանկյունից և կարծում եմ, որ ճիշտ կլինի, եթե այդ հարցը քննարկեն պատմաբանները»: «Այս հայտարարությունը առաջացրել է ԱՄՆ-ի հայ համայնքի վրդովմունքը» - նշել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նախագահը: Վերջում պարբերականը հիշեցնում է, որ կոնգրեսականներ Ադամ Շիֆը և Ռոբերտ Դոլդը կոչ են արել կոնգրեսականներին միանալ նամակին, որում պահանջում են Քլինթոնին հրաժարվել իր վերջին հայտարարություններից։

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`