Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Հայոց լեզվի, պատմության և գրականության ուսուցումը կդադադրի պարտադիր լինել ՀՀ բուհերում. նախարար

23/10/2019 17:47

Հայոց լեզվի, պատմության և գրականության ուսուցումը կդադադրի պարտադիր լինել ՀՀ բուհերում. նախարար

ԱԺ-ում մեկնարկել է կառավարության անդամների հետ հարցուպատասխանը։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարց ուղղեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին՝ կապված «Հայոց լեզու», «Հայաստանի պատմություն» և «Հայ գրականություն» առարկաների՝ բուհերից հանելու որոշման հետ։ Մասնավորապես՝ մասնագետների կարծիքները հաշվի՞ են առնվել, թե ոչ, որոշումն ընդունելիս։

Հարությունյանը նշեց, որ հարցը քննարկվում է, և ծրագիրը չի հանվում բուհերից, այլ խոսքը դրա պարտադիր բնույթի մասին է, ուստի կարող է՝ լինեն բուհեր, որոնք իրենց ծրագրում կներառեն այդ առարկաները։

«Ընդհանուր տրամաբանությունն այն է, որ մեր աշակերտները 12-ամյա կրթության ժամանակ բավարար գիտելիք են ստանում և հայերենից, և հայոց պատոմթյունից, և գրականությունից և դրանց կրկնությունն ազդում է ոչ միայն տվյալ մասնագետի որակների վրա, այլև մասնագիտական ծրագրի բովանդակության և որակի վրա»,- ասաց նախարարը։

Ա. Հարությունյանը նշեց, որ փոփոխությունների արդյունքում ունենալու ենք այնպիսի աշակերտներ, ովքեր բուհ գալիս կունենան բավարար գիտելիքներ տվյալ առարկաներից և ավելի շատ ուշադրություն կդարձնեն մասնագիտությանը։

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`