Նոր կադրեր Ապրիլյան պատերազմ․ ապրիլի 2, Սեյսուլան, ազատագրված հերոսական 116 մարտական դիրքը օդից

Նոր կադրեր Ապրիլյան պատերազմ․ ապրիլի 2, Սեյսուլան, ազատագրված հերոսական 116 մարտական դիրքը օդից

Հայկական լեռնաշխարհը՝ վանակատի բնօրրան

27/02/2019 20:46

Հայկական լեռնաշխարհը՝ վանակատի բնօրրան

«Ազատ Ձայն»-ն իր ընթերցողին է ներկայացնում Հայկական լեռնաշխարհում հայտնաբերված հնագույն քարատեսակի՝ վանակատի հայտնաբերման և տարածման ընթացքը:

Հայկական լեռնաշխարհը վանակատի (օբսիդիանի) հայրենիքն է, դա է վկայում տարիներ առաջ Արտենիում հայտնաբերված մոտ 1.4 մլն տարվա վաղեմության վանակատե գտածոները:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայկական լեռնաշխարհն է եղել մարդկային միգրացիաների կենտրոնը, որ հենց այստեղից են մարդիկ միգրացվել դեպի Եվրոպա և այլ մայրացամաքներ, ուստի կարող ենք փաստել, որ վանակատից պատրաստված զենքերի տարածումը Հայաստանից մեծ դերակատարություն է ունեցել:

Վանակատի բացառիկ հարուստ հանքերի առկայությունը Հայկական բարձրավանդակում կանխորոշում է Հայաստանի նոր քարի դարի մշակույթը: Արտենի, Հատիս, Նեմրութ լեռների, Որոտան գետի ավազանի և այլ հանքերի վանակատը բազմաթիվ ճանապարհներով և մեծ քանակությամբ արտահանվում էր Եվրոպա, մասնավորապես Ուկրաինայի շրջաններ՝ դրանով իսկ Հայկական լեռնաշխարհը դարձնելով Առաջավոր Ասիայում վանակատի արտահանման և փոխանակման կենտրոն:

Հայտնի է, որ մ․թ․ա․ II-I հազարամյակներում վանակատը Հայաստանից (Վանա լճի շրջակայքից, որտեղից էլ՝ անվանումը) տարվում Էր Պարսից ծոցի և Միջերկրածովյան երկրներ:

Վանակատը միասեռ ապակենման հրաբխային թթվային ապար է՝ սովորաբար մուգ երանգներով, որն ունի շատ սուր եզրեր, ինչի շնորհիվ էլ իդեալական հումք է եղել զենքերի արտադրության համար: Այսօր էլ այն կիրառվում է հիմնականում վիրաբուժական սարքավորումների պատրաստման մեջ:

Հազարամյակներ առաջ քարատեսակն օգտագործվում էր ինչպես գյուղատնտեսական գործիքների, այնպես էլ ծիսական նշանակության իրերի և զարդերի արտադրության համար: Մեծ պահանջարկ վայելող վանակատի հանքերի շահագործումն առաջ բերեց հարստության կուտակում և տնտեսական շերտավորում համայնքների, ապա՝ սոցիալական ավելի խոշոր միավորների միջև: Սա, իր հերթին, հանգեցրեց խոշոր բնակավայրերի կազմավորմանը՝ բնակության համար շահեկան տարածքներում: Շուրջ Ք.ա. 6000 թ. բնակավայրերի խմբեր ձևավորվեցին Արարատյան դաշտավայրում, Արաքս գետի ձախափնյա վտակների մերձակայքում:

Այս բնակավայրերում հայտնաբերվել են վանակատից, գետաքարից, ոսկրից, եղջյուրներից և խեցուց հմտորեն պատրաստած մեծաքանակ արտեֆակտեր: Գործիքների օգտագործումը փայտի և մորթու մշակման, կաշվից հագուստ կարելու համար ապացույց են, որ Ք. ա. VI հազարամյակում Հայաստանի բնակիչները հմտացել էին օրգանական նյութերի մշակման բնագավառում և այն հասցրել զարգացման բարձր մակարդակի:

Հատկապես աչքի են ընկնում Արզնիում և Արտին լեռան մերձակայքում հայտնաբերված աշխատանքի գործիքները։ Վերջինիս կայաններից և Որվանի (Ազոխ) քարայրում (այժմ՝ ԼՂՀ Հադրութի շրջանում) հայտնաբերված նախամարդու գործունեության մնացորդներն ունեն շուրջ 700-հազարամյա հնություն։ Պեղածոները բազալտից են ու վանակատից:

«Ազատ Ձայն» լրատվականի նյութերն օգտագործելիս պարտադի՛ր նշեք սկզբնաղբյուրը նյութի հիպերակտիվ հղումով:

 

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`