Հայաստանի պատմության թանգարանում պահվող Քարաշամբի բրոնզեդարյա գավաթը

Հայաստանի պատմության թանգարանում պահվող Քարաշամբի բրոնզեդարյա գավաթը

Հայաստանում կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվը հասել է 249-ի

24/03/2020 22:40

Հայաստանում կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվը հասել է 249-ի

Հայաստանում կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվը հասել է 249-ի, ՀՀ քաղաքացիներին ուղղված ուղերձում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր՝ ժամը 18։30-ի դրությամբ, իրավիճակը հետևյալն է՝ ունենք հաստատված 249 պացիենտ, որոնց մեծ մասը Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում է, մյուսները՝ հանրապետության այլ բուժհաստատություններում», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց՝ հիվանցներից 30-ի մոտ արձանագրվել է թոքաբորբ: Նրանցից մեկի՝ 77-ամյա քաղաքացու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր. «Եվս 4 պացիենտի վիճակը բժիշկները ծանր են գնահատում», - ասաց ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հիվանդների մի մասը, սակայն, այս պահին նույնիսկ ջերմություն չունի, ինչը հույս է ներշնչում, որ շատերը կբուժվեն առանց որևէ բժշկական միջամտության.

«Այս պահին նրանց՝ հիվանդանոցում գտնվելու հիմնական իմաստն այն է, որ չվարակեն ուրիշ քաղաքացիների»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց՝ վարակվածների շրջանում 65 տարեկանից բարձր 11 անձ կա, 70-ից բարձր տարիքի՝ 5 անձ, 80-ից բարձր պացիենտ չկա։

Վարչապետի խոսքով՝ այս պահի դրությամբ կա 868 մեկուսացված անձ: Ավելի քան 2419 քաղաքացու համար սահմանվել է ինքնամեկուսացում տներում։

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

Ամենաընթերցված

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`