Խեթեր. թագավորություն, որ փոխեց հին աշխարհը

Խեթեր. թագավորություն, որ փոխեց հին աշխարհը

«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

Հայաստանի ռազմական ծախսերը 2018թ. աճել են 33%-ով. SIPRI

01/05/2019 00:10

Հայաստանի ռազմական ծախսերը 2018թ. աճել են 33%-ով. SIPRI

Հայաստանի ռազմական ծախսերը 2018թ. նախորդ տարվա համեմատությամբ ավելացել են 33%-ով՝ կազմելով 609մլն դոլար: Այս մասին ասվում է Խաղաղության հետազոտման Ստոկհոլմի միջազգային ինստիտուտի (SIPRI)՝ աշխարհում ռազմական ծախսերի վերաբերյալ զեկույցում:

Ընդհանուր առմամբ զեկույցում նշվում է, որ աշխարհում 2018թ. ռազմական ծախսերն ավելացել են 2.6 մլրդ դոլարով՝ հասնելով 1822 մլրդ-ի: Իրենց կատարած ռազմական ծախսերով առաջին հնգյակի մեջ են մտնում ԱՄՆ-ը, Չինաստանը, Սաուդյան Արաբիան, Հնդկաստանը և Ֆրանսիան: Նրանց բաժին է ընկնում աշխարհում ռազմական ծախսերի 60%-ը:

Ռուսաստանը 2006թ. հետո առաջին անգամ դուրս է մնացել SIPRI-ի հնգյակից՝ հայտնվելով վեցերորդ տեղում: Նախորդ տարվա համեմատ 2018թ. նրա ռազմական ծախսերը նվազել են 3.5%-ով՝ կազմելով 61.4 մլրդ դոլար: Թուրքիայի ռազմական ծախսերը նախորդ տարվա համեմատությամբ աճել են 24%-ով, հանսելով 19 մլրդ դոլարի: Իրանը, ընդհակառակը, ռազմական ծախսերը կրճատել է 10%-ով (13.2 մլրդ դոլար):

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`