Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Հայաստանի պետական պարտքն ավելացել է՝ կազմելով 1 տրիլիոն 861 մլրդ 261.0 մլն դրամ

02/02/2014 10:31

Հայաստանի պետական պարտքն ավելացել է՝ կազմելով 1 տրիլիոն 861 մլրդ  261.0 մլն դրամ

Հայաստանի պետական պարտքը  2013 թվականի տարեվերջի դրությամբ կազմել է 1 տրիլիոն 861 մլրդ  261.0 մլն դրամ կամ 4 մլրդ 588.455 մլն ԱՄՆ դոլար: Տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:

Հայաստանի արտաքին պարտքի չափը կազմում է 1 տրիլիոն 583 մլրդ 517.6 մլն դրամ կամ 3 մլրդ 903.751 մլն ԱՄՆ դոլար: Իսկ 2012 թվականի տարեվերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 1 տրիլիոն 764 մլրդ 475.3 մլն դրամ կամ 4 մլրդ 372.058 մլն ԱՄՆ դոլար: 

Այսպիսով, մեկ տարվա ընթացքում ՀՀ պետական պարտքն ավելացել է 96 մլրդ 785.7 մլն դրամով, այդ թվում՝ արտաքին պարտքը՝ 74 մլրդ 495.7 մլն դրամով:

2013 թվականի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ պետական պարտքի չափն ավելացել է 22 մլրդ 336.6 մլն դրամով՝ այդ թվում՝ արտաքին պարտքը՝ 20 մլրդ 721.4 մլն դրամով:

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`