Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Հայաստանի պետական պարտքը հասել է 4 մլրդ 290.741 մլն ԱՄՆ դոլարի

31/08/2013 13:10

Հայաստանի պետական պարտքը հասել է 4 մլրդ 290.741 մլն ԱՄՆ դոլարի

Հայաստանի պետական պարտքն այս տարվա հուլիսի վերջի դրությամբ կազմել է 1 տրիլիոն 758 մլրդ 774.9 մլն դրամ կամ 4 մլրդ 290.741 մլն ԱՄՆ դոլար: Ազգային վիճակագրական ծառայության տեղեկատվության համաձայն՝ արտաքին պարտքը կազմել է 1 տրիլիոն 490 մլրդ 753.6 մլն դրամ կամ 3 մլրդ 636.871 մլն դոլար: Իսկ հուլիսի վերջի դրությամբ ՀՀ կառավարության պարտքը կազմել է 1 տրիլիոն 248 մլրդ 949.6 մլն դրամ կամ 3 մլրդ 046.962 մլն դոլար:

Այս տարվա հունիսի համեմատ հուլիսին Հայաստանի պետական պարտքն աճել է 35 մլրդ 013.6 մլն դրամով, այդ թվում՝ արտաքին պարտքն աճել է 28 մլրդ 793.2 մլն դրամով: Նախորդ տարեվերջի համեմատ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի պետական պարտքը նվազել է 4.5 տոկոսով: 

Հիշեցնենք, որ ՀՀ հիմնական վարկատուն Համաշխարհային բանկն է,  Զարգացման միջազգային գործակալությունը, Արժույթի միջազգային հիմնադրամը, Ասիական Զարգացման բանկը:

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`