Նոր կադրեր Ապրիլյան պատերազմ․ ապրիլի 2, Սեյսուլան, ազատագրված հերոսական 116 մարտական դիրքը օդից

Նոր կադրեր Ապրիլյան պատերազմ․ ապրիլի 2, Սեյսուլան, ազատագրված հերոսական 116 մարտական դիրքը օդից

Հայաստանի ու Եվրամիության միջև արտաքին առևտուրը նվազել է

09/01/2015 17:33

Հայաստանի ու Եվրամիության միջև արտաքին առևտուրը նվազել է

Հայաստանի ու Եվրամիության միջև արտաքին առևտուրը նվազել է: Այս ամենը վկայում են թվերը:

Անցած տարվա հունվար-նոյեմբերի դրությամբ ՀՀ ընդհանուր առևտրաշրջանառությունում ԵՄ երկրների հետ առևտրի ծավալը կազմել է 26.6% այն դեպքում, երբ 2013թ. հունվար-նոյեմբերին եղել էր 28.3%, իսկ 2012թ. հունվար-նոյեմբերին՝ 28.9%: ԵՄ երկրներից համեմատաբար զգալի է Բելգիայի հետ ՀՀ-ի առևտրաշրջանառության նվազումը, որը նախորդ համապատասխան ժամանակաշրջանի համեմատ 2014թ. հունվար-նոյեմբերին նվազել է 1.1%-ով կամ 54 մլն դոլարով, որը հիմնականում ադամանդի վերամշակման ծավալների նվազման կամ աշխարհագրական ուղղության փոփոխման արդյունք է: Զգալի է նաև Բուլղարիայի հետ ՀՀ առևտրաշրջանառության ծավալների նվազումը՝ 1.9% կամ մոտ 101 մլն դոլար: Բուլղարիայից ՀՀ-ն ներմուծում է հիմնականում հանքահումքային քիմիան, պատրաստի սննդամթերք, կաուչուկ, ռետինե իրեր և այլն, իսկ արտահանում է հանքահումքային արտադրանք, ոչ թանկարժեք մետաղներ և այլն: 


Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`