Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժումը. բախումներ, բերման ենթարկվածներ, վիրավորներ

Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժումը. բախումներ, բերման ենթարկվածներ, վիրավորներ

Հայաստանի դեռահաս հեղափոխականը (ֆիլմ)

16/02/2019 21:31

Հայաստանի դեռահաս հեղափոխականը (ֆիլմ)

Տարածաշրջանային Chai-khana.org հարթակը կարճամետրաժ ֆիլմ է նկարահանել Շանթ Հարությունյանի որդի՝ Շահենի մասին: Ֆիլմում Շահենը պատմում է իր դժվար պատանեկության և հարատև պայքարի մասին:

Շահեն Հարությունյանն առաջին անգամ ձերբակալվեց, երբ 14 տարեկան էր: 2013-ի նոյեմբերի 5-ին նրա հոր՝ Շանթի կազմակերպած «Արժեքների հեղափոխության»արդյունքում, Շանթը և մի խումբ ակտիվիստներ ձերբակալվեցին նախագահական նստավայր գնալու  ճանապարհին՝ Երևանի կենտրոնում: Ակցիայի մասնակիցները դատապարտվեցին, Շահենը՝ նույնպես:

Քաղաքական ազատության համար պայքարը Շահենի արյան մեջ է և այդ պայքարը միշտ դադարեցվել է ազատազրկմամբ: 20-ամյա ուսանողը կրում է իր պապի անունը, որը Խորհրդային տարիներին` 1966-ին, առաջին ոչ կոմունիստական, ազատական ընդհատակյա Ազգային միացյալ կուսակցության (ԱՄԿ) հիմնադիրն է եղել, հակասովետական գործունեության համար երկու անգամ ազատազրկվել է, իսկ ավելի ուշ արտաքսվել:

Շահենի հայրը՝ Շանթը, ևս խորհրդային տարիներից հալածանքների է ենթարկվել և 19 տարեկանից դատապարտվել: Տարիներ անց Հայաստանի նախկին իշխող ուժի՝ Հանրապետական կուսակցության և իր առաջնորդի դեմ պայքարի պատճառով կրկին հայտնվել է բանտում, հետո հոգեբուժարանում:

Երբ 2018թ. նոյեմբերին համաներման արդյուքնում քաղբանտարկյալ Շանթն ազատ արձակվեց, Շահենը դադարեցրեց ակտիվ պայքարը, բայց միայն ժամանակավորապես:

Ֆիլմի հեղինակ՝ Լիլիթ Մխիթարյան:

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`