Հայաստանը և Իրանը էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարության մասին պայմանագիր են ստորագրել

12/08/2015 12:29

Հայաստանը և Իրանը էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարության մասին պայմանագիր են ստորագրել

Իրանի Արտահանման և զարգացման բանկը (EDBI) հայկական Hayoun ընկերության հետ պայմանագիր է կնքել  400 կվտ հզորությամբ երկու սխեմայից բաղկացած էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարության շուրջ: Տեղեկացնում է PressTV-ին:

83 մլն եվրո արժողությամբ նախագիծը ֆինանսավորել է  EDBI-ն: Պայմանագիրը ստորագրվել է կիրակի օրը բանկի կառավարիչ Ալի Սալեհ Աբադիի և Hayoun ընկերության ղեկավար Անանյանի միջև: Պայմանագրի համաձայն՝ բանկը կվճարի 107.9 մլն եվրո արժողությամբ նախագծի ընդհանուր գումարի 83 մլն-ը:

Իրանի և Հայաստանի միջև էլեկտրաէներգիայի փոխանակման նախագիծը պատրաստ կլինի 18 ամսվա ընթացքում:

Սալեհ Աբադին հայտնել է, որ նախագծի գործողությունների փուլը կսկսի իրանական Sunir ընկերությունը:

Ներկայումս էլեկտրահաղորդման գծի հզորությունը կազմում է 300 մեգավատ, և այն չի կարող օգտագործվել էլեկտրաէներգիայի հետագա մատակարարաման համար, ասել է Անանյանը:

Անանյանը հայտարարել է նաև, որ երբ պատրաստ լինի 3-րդ գիծը, երկու սխեմաներով էլեկտրականության մատակարարումը կկազմի 700 կիլովոլտ, իսկ երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի փոխանակման ընդհանուր ծավալը՝ մինչև 1000 մեգավատ:

Ի դեպ, երրորդ գծի կառուցմանը Իրանի էլեկտրաէներգիայի ազգային գծից կմիանան Թուրքիան, Վրաստանն ու Ռուսաստանը:

Այս թեմայով

ֆեյսբուք