14-17-րդ դարերի հայկական մշակույթը ցուցադրվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում

14-17-րդ դարերի հայկական մշակույթը ցուցադրվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում

Հեղինակ :

Լիլիթ Մխիթարյան

Հայաստանը շատ թշնամիներ ունի, մենակ թուրքը չէ մեր թշնամին. Վազգեն Սիսլյան (Տեսանյութ)

06/09/2014 11:34

Հայաստանը շատ թշնամիներ ունի, մենակ թուրքը չէ մեր թշնամին. Վազգեն Սիսլյան (Տեսանյութ)

«Ազատ Ձայն» լրատվականի հյուրն է Հայաստանի Ազատագրման Հայ Գաղտնի Բանակի (ASALA) ազատամարտիկ, «Վան» գործողության ղեկավար Վազգեն Սիսլյանը: Հայոց Գաղտնի Բանակի մարտիկը վստահ է, որ հայ ժողովուրդը մի օր ազատագրելու է Արևմտյան Հայաստանի մեր հողերը, և ի վերջո, ողջ աշխարհը պատասխան է տալու Հայոց Ցեղասպանության իրագործման համար: Սիսլյանը նշում է. «Հայաստանը շատ թշնամիներ ունի, մենակ թուրքը չէ մեր թշնամին,- ավելացնելով,-Շատերը կուզեն Հայաստանը տեսնել առանց հայերի»:

Ստորև ձեզ ենք ներկայացնում Վազգեն Սիսլյանի հետ անցակցված հարցազրույցից մի փոքր հատված, ամբողջությամբ կարող եք դիտել տեսանյութում:

Հարց. Պրն Սիսլյան Հայոց ցեղասպանության 100-ամյակի շեմին ենք, բայց կարծես պետական մակարդակով այդքան էլ չենք պատրաստվում, դուք որպես ԱՍԱԼԱ-ի անդամ ի՞նչ եք կարծում, ինչ պետք է անեին մեր իշխանությունները, որ չեն անում:

Ես կարծում եմ, որ ինչ որ իրենց ձեռքեն հնարավոր է անում են, բայց ըստ երևույթին ինձ համար դեռ բավարար չէ:

Հարց. Ի՞նչ իմաստով բավարար չէ, այսինքն ի՞նչ պետք է անեին, որ չեն անում. Սփյուռքի հետ չե՞ն համագործակցում, ներսում համապատասխան կառույց չե՞ն ձևավորում, միջազգային հանրույթին չե՞ն կարողանում համապատասխան ձևով ներկայացնել մեր պահանջատիրությունը:

Կարծես թե սպասում են օրը գա, մեկ հատ այդ օրը բոլորը երևան, ամեն մեկն իր ձիրքը, իր աշխատանքը մի քիչ ցույց տա ու վերջանա: Ես ամբողջ այս 100-ամյակի պատմությունը տեսնում եմ, որ մի քիչ ավելի աղմկոտ պետք է նշվի, այդ կերպով մեկ հատ էլ կմտածենք հաջորդ 150-ամյակի, թե 200-ամյակի մասին: Ես այդ տպավորությունն եմ ստացել առայժմ այդ աշխատանքից:

Հարց. Բայց մի՞թե մեր խնդիրը շուքով նշելն է, չէ՞ որ մենք միշտ էլ հիշում ենք այդ օրը, և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում հայությունը այցելում է ցեղասպանությանը նվիրված հուշակոթողների մոտ, բայց մի՞թե այդ կերպ պետք է արտահայտենք մեր ցավը, մեր պահանջատիրությունը:

Ես ամբողջ խնդիրը տեսնում եմ հենց դրա մեջ: Մենք միայն ապրիլ 24 ենք ասում ու սահմանափակվում ենք: Մենք ողջ տարին, 365 օր, ամեն օր պետք է նշվի, ամեն օր մեր նահատակները պետք է հիշվեն, Արևմտյան Հայաստանի գրավյալ ըլլալը հիշենք, ամեն մի քայլի մեջ, ամեն մի մտքի մեջ ազատագրական պայքարը պետք է հիշենք, պահանջատեր ըլլալը հերիք չէ մեզ, պետք է պայքարենք դրա համար:

Հարց. Իսկ մենք ունենք այդ լծակները պայքարելու համար:

Դե երևի 75 թվականին (1975թ.) այդ լծակներից մեկը Գաղտնի բանակն էր, որ աշխարհն իրար խառնեց: Եվ ինչու չէ, մենք իրավազրկված ժողովուրդ ենք, մի քիչ քաջություն է պետք ըստ իս, որ անձնական հարցերը մի կողմ դնելով մարդիկ կարողանան իրենց իրավունքները պաշտպանեն:

Հարց. Պրն Սիսլյան, կարծում եք ԱՍԱԼԱ-ի վերածննդի կարիքը կա՞ այսօր:

Դա երևի ժամանակը կորոշի: Ես միշտ զինվոր եմ, որ էլի ժամանակը գա ես նորից պատրաստ եմ պայքարել, և եթե նորից կարիքը զգացվի վստահ եմ, որ կլինի ԱՍԱԼԱ:

Հարց. Իսկ դուք ունե՞ք նման տեսլական, որ ԱՍԱԼԱ-ի կամ նմանատիպ գործողություններով մենք կհասնենք մեր պահանջատիրությանը:

ԱՍԱԼԱ-ի գործունեությունը պայքարի մի մասնիկն է, մենակ դրանով չէ, որ կարող ենք հասնել: ԱՍԱԼԱ-ի տղերքը հավատում էին այդ պայքարին, ցանկանում էինք մեր պայքարով հույս ներշնչել, որ ամեն մի հայ հավատար իր ուժերին: Կհասնենք, անշուշտ կհասնենք, հավատալ է պետք:

Հարց. Կարծում եմ տեղյակ եք, որ Սերժ Սարգսյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին 2015թ-ի ապրիլի 24-ին Հայաստան գալու պաշտոնական հրավեր ուղարկեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի միջոցով, մի՞թե այդքան կարևոր է այդ օրը թուրք նախագահի ներկայությունը Ծիծեռնակաբերդում, արդյո՞ք մարդկային հոսքով ենք ցույց տալու մեր պահանջատիրությունը:

Ես ընդհանրապես դեմ եմ հայ-թուրքական կոչված հարաբերություններին, ես նախ այդ մտքին եմ դեմ: Ես կասեի ավելի լավ է բառը ավելի ճիշտ դնել և ասել Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի հարաբերություններ, քանի որ մեր էսօրվա իշխանությունները իրավունք չունեն հայ-թուրքական հարաբերություններ մշակել Թուրքիայի հետ: Գալիս է ծաղիկ պիտի դնե, դերասանություն անի գնա, դրա շարունակությունը ո՞րն է: Մանավանդ, որ Էրդողանը նախագահ դառնալով հրաժարվեց իր նստավայրից՝ ասելով որ հայի է: Մենք մեր վրա խնդա՞նք, շատ ներողություն: Դա ի՞նչ է տալու մեզ: Աշխարհի տարբեր երկրներ այսօր Ցեղասպանության իրականությունը ընդունած են, դրանից հետո մի քայլ արե՞լ են Թուրքիային ճնշելու համար: Ո՛չ: Ցեղասպանությունը ճանաչել, որ ինչ: Ճանաչման էտապն անցել է արդեն: Մենք պահանջատեր ենք, չմոռանանք, մեր գլխավոր նպատակը Արևմտյան Հայաստանի ազատագրվելն է:

 

 

 

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`