Հսկաների հետքերը Հայաստանում

Հսկաների հետքերը Հայաստանում

Եթէ մէկը զաւակին չէ մկրտած չի կրնար հայկական դպրոց ղրկել. խօսքը յատկապէս ուղղուած է ծպտեալ հայերուն. Բ. Էստուկյան

Եթէ մէկը զաւակին չէ մկրտած չի կրնար հայկական դպրոց ղրկել. խօսքը յատկապէս ուղղուած է ծպտեալ հայերուն. Բ. Էստուկյան

Հայաստանը զբաղեցրել է 93-րդ տեղն աշխարհի ամենաուժեղ բանակների ցանկում

31/08/2017 10:13

Հայաստանը զբաղեցրել է 93-րդ տեղն աշխարհի ամենաուժեղ բանակների ցանկում

Հայաստանն աշխարհի ամենաուժեղ բանակների ցանկում զբաղեցրել է 93-րդ տեղն՝ միջազգային Global Firepower ընկերության համաձայն: 

Վարկանշային ցանկը գլխավորել է ԱՄՆ-ն, իսկ երկրորդ տեղն է զբաղեցրել Ռուսաստանը: Ամենաուժեղ բանակների տասնյակում են ընդգրկվել Չինաստանի, Հնդկաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի, Թուրքիայի, Գերմանիայի և Եգիպտոսի զինված ուժերը: Ընդհանուր առմամբ, ցանկում ընդգրկվել են 133 երկրների ուժեր:

Այդ ցանկում Իրանը զբաղեցրել է 21-րդ, Ադրբեջանը՝ 58-րդ, Վրաստանը՝ 82-րդ տեղը:

Հետազոտության ընթացքում հաշվի է առնվել 50-ից ավելի գործոն: Ինչպես նշվում է հետազոտության մեկնաբանությունում՝ ցանկի հերթականությունը կախված է ոչ այնքան ռազմական տեխնիկայի ընդհանուր թվից, որքան երկրի ռազմական հզորության հավասարակշռությունից և հասանելի զինատեսակների բազմազանությունից:

Գնահատման ընթացքում առանցքային գործոն է մարդկային ուժի թվաքանակը, այդ պատճառով մեծ բնակչությամբ երկրները, որպես կանոն, վարկանշային ցանկի ավելի բարձր հորիզոնականներում են հայտնվում: Հաշվի են առնվել նաև երկրի աշխարհագրական դիրքը, լոգիստիկ ճկունությունը և բնական պաշարների ծավալը:



Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`