Համանախագահները Հայաստան այցի ընթացքում կհստակեցնեն իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում. Զախարովա

08/06/2017 17:06

Համանախագահները Հայաստան այցի ընթացքում կհստակեցնեն իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում. Զախարովա

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստվում են Հայաստան այցի ընթացքում հստակեցնել իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Հունիսի 10-ին համանախագահների՝ Հայաստան այցի ընթացքում նախատեսվում է ԼՂ հակամարտության կարգավորման ակտուալ հարցերի քննարկում՝ նշել է նա։

«Ավելի վաղ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ հունիսի 10-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կլինեն Հայաստանում, որտեղ նրանք հանդիպում կունենան երկրի նախագահի, արտգործնախարարի և պաշտպանության նախարարի հետ: Նրանք մտադիր են հստակեցնել հակամարտության գոտում իրավիճակը, նախատեսվում է ԼՂ հակամարտության կարգավորման ակտուալ հարցերի քննարկում, այդ թվում՝ հաշվի առնելով ապրիլի վերջին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը»,- ասել է Զախարովան։

Զախարովան նշել է, որ նախատեսվում է համանախագահների այցը Լեռնային Ղարաբաղ, իսկ մեկ շաբաթ անց՝ Բաքու:

Այս թեմայով

ֆեյսբուք