14-17-րդ դարերի հայկական մշակույթը ցուցադրվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում

14-17-րդ դարերի հայկական մշակույթը ցուցադրվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում

Հեղինակ :

Արթուր Արմին

Համակարգային Ժողովրդավարություն

02/09/2018 21:19

Համակարգային Ժողովրդավարություն


ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ոչ թե ՎՈԺԴԱմոլություն, այլ անհրաժեշտ 48 պահանջներ, որոնք կուղղորդեն համակարգային ժողովրդավարության:


ՊԱՀԱՆՋ 1․- ՀՀ նոր Սահմանադրություն

Ժողովրդավարական երկիր նշանակում է՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատումը դրանց անկախությունը, իրար նկատմամբ հավասարակշռություն ապահովելը, իրար վերահսկելն ու հակակշռելը։

ՀՀ այսօրվա Սահմանադրությունը ոչ ժողովրդավար, տոտալիտար համակարգ ապահովվող Սահմանադրություն է։ Փաստորեն, ըստ այսօրվա ՀՀ Սահմանադրության, ԱԺ-ում մեծամասնություն ունեցող կուսակցությունը նաև որոշում է գործադիր իշխանության՝ վարչապետի նշանակումը։ Եվ իրականում, ըստ այսօրվա ՀՀ Սահանադրության էության, երկրի Օրենսդիր և Գործադիր իշխանությունները համատեղված են և գտնվում են մեկ կուսակցության ու նրա ղեկավարի վերահսկողության ներքո։

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ և նրա ապարատի որպես ինստիտուտ վերացումն անհրաժեշտ է։ Այն չունի որևէ կառավարման գործառույթ և ավելորդ ծախս է պետության համար։ ՀՀ Գործադիր իշխանությունը կարող է իրականացվել ՀՀ վարչապետ-նախագահի կողմից, որը պետք է ընտրվի համաժողովրդական քվեարկությամբ։

Խորհրդարանական կառավարման ձևաչափը չի ենթադրում քաղաքացուց խլել գործադիր իշխանության ղեկավարի նրա ընտրության իրավունքը։ Խորհրդարանական ձևաչափը ենթադրում է ՀՀ Սահմանադրությամբ ԱԺ-ին տալ ավելի ծանրակշիռ իրավունքներ։

Խոսել այսօրվա ՀՀ Սահմանադրությունը բարեփոխելու մասին արդեն զավեշտ է այն՝ պետք է փոխվի հիմնովին, այլ ոչ թե բարեփոխվի։

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ և նրա ապարատի որպես ինստիտուտ վերացումն անհրաժեշտ է։ Այն չունի որևէ կառավարման գործառույթ և ավելորդ ծախս է պետության համար։ ՀՀ Գործադիր իշխանությունը կարող է իրականացվել ՀՀ վարչապետ-նախագահի կողմից, որը պետք է ընտրվի համաժողովրդական քվեարկությամբ։

ՊԱՀԱՆՋ  2. - ՀՀ Սահմանադրության փոփոխությամբ՝ արհմիությունների կարգավիճակի բարձրացում ընդհուպ մինչեւ Ազգային Ժողով նրանց ընդլայնակի ընդգրկում, եւ արհմիությունների կազմակերպման համար համապատասխան գործընթացների նախաձեռնում:

Իրական ժողովրդավարական հասարակության ներդաշնակ գոյությունը հնարավոր է նրա անդամների իրավունքների հավասարությամբ, եւ այդ հասարակությունը կազմող դասերի ու սոցիալական խավերի շահերի պաշտպանությամբ և պարտականությունների բախշմամբ, ինչը ենթադրում է պետության քաղաքականության մշակման օրենսդիր ատյանում այդ խավերի ներկայացչություն:

ՊԱՀԱՆՋ 3.- Երկպալատանի Ազգային Ժողով՝ արհմիությունների ընդգրկումով

Հայաստանի Հանրապետության օրենսդիր բարձրագույն ատյանում՝ Ազգային ժողովում, երկու պալատների առկայություն, որտեղ ԱԺ պալատներից մեկը պետք է ձեւավորվի որպես՝ արհեստակցական միությունների /արհմիությունների/ համամասնական ներկայացչություն, իսկ մյուսը՝ քաղաքական կուսակցությունների մեծամասնական ընտրական ներկայացչություն: Միայն այս դեպքում երկրի բարձրագույն օրենսդիր ատյանում լիարժեքորեն կարող են ներկայացված լինել երկրի բոլոր սոցիալական խավերը, որոնք եւ կպաշտպանեն իրենց սեփական շահերը: Նման Ազգային Ժողովի առ-կայության դեպքում ստեղծվում է այն իրավիճակը, որ ժողովրդական հանրաքվեով ընտրված երկրի վարչապետնախագահն ԱԺ-ում չի ունենա կուսակցական մեծամասնություն, և օրենսդիր ու գործադիր իշխանությունները ոչ թե կլինեն բեևեռացված-համատեղված նույն ուժային կլանի վերահսկողության ներքո, այլ կլինեն  իրար նկատմամբ հակակշռող հավասարակշռության մեջ։ (Մանրամասն տես՝ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ գրառումը)

ՊԱՀԱՆՋ  4.- ԱԺ պատգամավորի և իշխանության որևէ պաշտոնեայի անձեռնմխելիության իրավունքի վերացում։

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորի, նախկին և գործող նախագահների, վարչապետների անձեռնմխելիության վերացում:

ԱԺ պատգամավորը, նախագահը, վարչապետը կարող են ունենալ անձեռնմխելիության իրավունք միմիայն իրենց աշխատավայրում, արտասահման աշխատանքային այցի ընթացքում: Խորհրդարանից դուրս ԱԺ պատգամավորն ունի ՀՀ շարքային քաղաքացուն հավասար իրավունքներ եւ պարտականություններ:

 


ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ

ՕՐԵՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՆՈ՛ՒՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ

5- Օրենքի կիրառում՝ ըստ գործարկման ակտերի ընթացակարգերով, այլ ոչ թե պաշտոնատար անձի ինքնագործունեությամբ։

6.- Պետության ներքին կյանքի ներդաշնակությունը խոչընդոտող, հասարակության միասնությունը փլուզող եւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակադրված ու փլուզող՝ գաղափարական, քաղաքական, հասարակական, կրոնական եւ այլ կազմակերպությունների և նրանց քարոզչությունների արգելում ու քրեական հետապնդում:


ԴԱՏԱՐԱՆ

7.- Տասներկու երդվյալ ատենակալների դատարան։

Դատական համակարգի փոփոխություն: Դատական համակարգը որպես օրենսդիր եւ գործադիր կառավարման մարմիններից անկախ եւ ինքնուրույն քաղաքացիական կառույց, պետք է ամրագրի 12 երդվյալ ատենակալների ինստիտուտի հիմնում եւ գործարկում: Մարդկությունը դեռևս ավելի հնարավոր լավագույն մեկ ուրիշ դատական ինստիտուտի տարբերակ դեռ չի գտել։

(Այս համակարգային փոփոխությամբ դատարանը դառնում է ժողովրդական, քանի որ երկրի բոլոր քաղաքացիները դառնում են դատական համակարգի մասնակից: Յուրաքանչյուր քաղաքացու քաղաքացիական պարտքն է լինել դատական ատենակալ: Յուրաքանչյուր դատավարության ժամանակ ատենակալի ընտրությունը կատարվում է համակարգչի միջոցով՝ լիարժեք գաղտնիությամբ: Ո՛չ դատարանը, ո՛չ ատենակալը նախօրոք չգիտի թե ինքը որպես ատենակալ ո՞ր դատավարությանն է մասնակցելու): (Որպես սխեմատիկ օրինակ, կարելի է ուսունասիրել եւ վերախմբագրմամբ ներմուծել ԱՄՆ-ում գործող 12 ատենակալների դատական ինստիտուտը):


ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ

8.-  ՀՀ Սահմանադրության փոփոխությամբ՝ ՀՀ կենտրոնական բանկը հայտարարել պետական հսկողության ներքո և հաշվետու ԱԺ-ին:

Այսօրվա ՀՀ Սահմանադրությամբ Կենտրոնական բանկը չի ենթարկվում Հայաստանի Հանրապետությանը, այլ իրավական անկախ ինստիտուտ է, որն իրականում կախման մեջ է ՄԱՀ-ից: Տես՝ այսօրվա ՀՀ Սահմանադրությունը:


ՉՈՐՈՐԴ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄԵՆ ԻՆՉ ԹԱՓԱՆՑԻԿ՝ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ՄԻ ԼՈՒՄԱ ԳՌՓՈՂԻՆ

Հայաստանի Հանրապետությունում, հիմնականում չկա ազատ լրատվություն։ Հեռուստատեսային ալիքները, ինչպես նաև թերթերը կամ ունեն կուսակցական կամ օլիգարխիկ պատկանելիություն, և կամ հանդիսանում են օտարերկրյա կազմակերպությունների համար հասարակական կարծիք կոփելու լծակներ, քանի որ ֆինանսավորվում են դրանց կողմից։ Պատճառը հետևյալն է՝ Հայաստանի փոքրիկ շուկան չի կարող ապահովել անկախ հեռուստալիքների և թերթերի գոյությունը։ Եվ ինֆորմացիոն համարվող չորորդ իշխանության՝ ազատ լրատվության ՉԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ կասկածի տակ է առնում ժողովրդավարությունը Հայաստանի Հանրապետությունում։

9.- Հայաստանի Հանրապետության կողմից ձևավորել այնպիսի մեխանիզմներ, որոնք կնպաստեն ու ֆինանսապես կսատարեն մասնավոր համարվող ազատ, անկախ լրատվամիջոցներին և կձևավորեն լիարժեք ազատ լրատվություն՝ Չորրորդ Իշխանությունը։

10.- Մեծացնել չորորդ իշխանության իրավունքները և պարտականությունները։ ՀՀ սահմանադրությամբ նրանց տալ չորորդ իշխանության ստատուս (այս դրույթը ենթակա է պրոֆեսիոնալ և հանրային քննարկման ու լրացումների)։

11.-  ՀՀ մամուլը , լրատվական բոլոր միավորները պետք է լինեն թե՛ ազատ, թե՛ պատասխանատու և մասնակի կարող են ֆինանսական աջակցություն ստանալ ՀՀ պետությունից։

12.- Ստեղծել պետական հեռուստատեսային հասարակական ալիք, որն ուղիղ եթերով, օրեկան 24 ժամ կներկայացվեն ԱԺ -ի նիստերը։ «Հասարակական հեռուստատեսային ալիքը» պետք է անրադառնա նախարարություններում և տեղական կառավարման մարմիններում տեղի ունեցող նիստերին՝ ուղիղ եթերով։

13.- Պետական բոլոր վարչությունները և միավոր մարմինները պետք է ունենան էլեկտրոնային կայքէջեր, որտեղ այդ մարմինների ծախսերի ընթացքը, ռազմավարությունը և մարտավարությունը ներկայացված լինի հասարակությանը՝ ամենամսյա հաշվետվությամբ։

14.- Տեղական լրատվական միավորները, եթե դրանք չեն գրանցված որպես ՀՀ տարածքում արտասահմանյան լրատվական ներկայացուչթուններ, ապա իրավունք չունեն ֆինանսավորվելու օտարերկրա կամ միջազգային կենտրոնների կողմից։


ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

ԷԿՈԼՈԳԻԱՊԵՍ ՄԱՔՈՒՐ ՀԱՅԱՍՏԱՆ

15.- ՀՀ բնապահպանական հարստությունը ոչնչացնող նախագծերի արգելում, իսկ արդեն վնաս հասցրած բիզնես արտադրական միավորների նկատմամաբ՝ վնասների փոխհատուցման և վնասների վերականգնման քրեական պատասխանատվության անխուսափելիություն:

16.- ՀՀ-ում բնական հանածոների տարիֆների բարձրացում՝ ըստ միջազգային ընդունված արժեքների։

 17.- ՀՀ կառավարության կողմից հանքերի շահագործան հետ կապված ծրագրերի լիցենզավորումը՝ միմիայն տեղական և արտասահմանյան անկախ գիտահետազոտական ինստիտուտների կարծիքների քննությամբ։


ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆ ՈՒ ՁԵՎՆ Է ՈՐՈՇՈՒՄ, ԹԵ ՈՒՄ Է ՊԱՏԿԱՆՈՒՄ  ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ԺՈՂՈՎՐԴԻ՞Ն, ԹԵ՞ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԼԱՆՆԵՐԻՆ

Տնտեսական կացութաձև՝ մասնավոր և պետական սեփականության համադրմամբ։ Հայաստանի Հանրապետության ռազմավարականնշանակություն ունեցող տնտեսական միավորների նկատմամբ բաց բաժնետիրական ընկերությունների ստեղծում, որտեղ բաժնետոմսերի առնվազն 51%-ը պետք է լինի պետական սեփականություն։

18.-  Հայաստանի Հանրապետությունում ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ նշանակության բիզնես-միավորների ազգայնացում՝ 51%-ի չափով՝ կիրառելով բաց բաժնետիրական ընկերություններ ձևաձափը։

19.- ՀՀ Կենտրոնական Բանկի օգնությամբ ստեղծել և կանոնավորել ՖՈՆԴԱՅԻՆ ՇՈՒԿԱ (Stock market), որը պետք է գործի պետական հսկողության ներքո։

20.- Հարկային օրենսդրության հստակություն և պարզեցում։

Արտադրական նշանակության բոլոր հումքատեսակների եւ մեքենասարքավորումների ներմուծումը պետք է ազատվեն մաքսատուրքից եւ մաքսային սահմանին ԱԱՀ-ի հարկի գանձումից։

21.-  Հարկել միայն մաքուր շահույթից։ Անցում քառահարկ՝ աստիճանաձև պրոգրեսիվ հարկային քաղաքականության։

ա) Էկոլոգիապես մաքուր արտադրություն կազմակերպող նոր բացվող բիզնեսները զերծ են պետական հարկերից երեք տարվա ընթացքում /օրենքը հետադարձ ուժ չունի/:

բ) Հայաստանի Հանրապետությունը 1%-ից մինչեւ 3% տոկոսադրույթով, պետության ռազմավարությամբ որոշված կարեւորագույն ճյուղերում արտադրություն կազմակերպելու համար պետությունը պարտավորվում է պայմանագրային հիմունքներով վարկավորել մանր եւ միջին արտադրական բիզնես միավորները:

գ) Գործող մինջին եւ մեծ արտադրական, առեւտրական եւ սպասարկման ոլորտների բիզնեսների համար պարզեցված հարկային համակարգ՝ մաքուր շահույթից 25%-ի չափով գանձում (ընկերության բոլոր ծախսերը՝ տարածքի վարձակալություն, ցուցահանդեսների կազմակերպման և գովազդի, տրասպորտ, բիզնես-հանդիպումներ և այլն, համարվում են ինքնարժեքային ծախսեր, որոնց բնույթը և չափերը պետք է հստակ արձանագրվի):

դ) Գերշահույթ ապահովող բիզնեսների համար պարզեցված հարկային համակարգ՝ մաքուր շահույթից 33%-ի չափով գանձում:

ե) Ներկրող բիզնեսների համար պարզեցված հարկային համակարգ՝ մաքուր շահույթի 25-33%-ի չափով գանձում (այս տոկոսադրույթը ենթադրում է հաշվարկաման և վերանայման):

22.- Պետական ինստիտուտներին և կառույցներին կից ու պետական միջոցներից սնվող բոլոր մասնավոր ընկերությունների վերացում։

23.- Միջպետական տնտեսական պայմանագրերի վերանայում, ինչպես նաև հնարավոր չեղարկում, եթե այդ պայմանագրերը չեն բխում Հայաստանի Հանրապետության շահերից, և տնտեսական գերավարում են ապահովել Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակության օբյեկտները կամ ոլորտները։

24.- ՀՀ Սահմանադրությամբ արգելել փակ բաժնետիրական ՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ընկերությունների գոյությունը՝ կիրառելով դրանց տրոհելու կամ բաց բաժնետիրական ընկերությունների փոխակերպվելու հնարավորությունը (չփորձեք մեղադրել սոցիալիզմ քարոզելու մեջ նմանատիպ օրենք գործում է ԱՄՆ-ում)։

25.- Անշարժ գույքի առք ու վաճառքի վրա սահմանել 1-3% պետական հարկ, որից հավաքված գումարը պետբյուջեից ուղղել աղքատության մեջ գտնվող ընտանիքների սոցիալական օգնության ծրագրերի իրականացմանը (տես՝ «Սննդամթերքային տարադրամ ծրագիր» դրույթը՝ կետ N29)։


ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

26.- Սահմանել օրենք՝ նվազագույն աշխատավարձի չափը պետք է հավասարակշիռ բարձրացումներ ունենա՝ դրամի ինֆիլացիոն տատանումներին զուգահեռ:

27.- Նվազագույն աշխատավարձի, թոշակի եւ նպաստի որոշում՝ սպառողական զամբյուղին համապատասխան:

28.- Պետական կամ մասնավոր ընկերության կողմից նվազագույն աշխատավարձի օրենքը /չափը/ խախտելու դեպքում սահմանել դրամական պատիժ (յուրաքանչյուր առանձին դեպքի համար՝ երեք միլիոն դրամի չափով) եւ կրկնվելու դեպքում՝ քրեական պատասխանատվություն:

29.- ՀՀ պետության կողմից աղքատության մեջ գտնվող անապահով ընտանիքների նկատմամբ սահմանել պետական օգնություն։ Շրջանառության մեջ դնել «սնդամթերքային տարադրամ» ծրագիրը, աղքատ համարվող ընտանիքի յուրաքանչյուր անչափահաս երեխայի համար՝ ամսեկան 30 հազար դրամի չափով սննդամթերքային կտրոնների տրամադրում (կարելի է որդեգրել ԱՄՆ-ում վաղուց գործող այս ծրագիրը)։

30.- Իր հայրենիքի պաշտպանության համար զոհված զինվորի և սպայի ընտանիքին սատարելու համար սահմանել պետական ֆիննանսական ամենամսյա թոշակ (եթե զինվորը կամ սպան ունի ծեր կամ անաշխատունակ ծնողներ կամ անչափահաս երեխաներ)։


ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԱՄԵՆՕՐԵԱ ԲԱՆԱՎՈՐ ԼԵԶՎԻ ՄԱԿԱՐԴԱԿՆ Է ՈՐՈՇՈՒՄ ԱՅԴ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՈՒՆՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ։

31.- Հայոց լեզուն, պատմությունը և մշակույթը ՀՀ Սահմանադրությամբ պետք է ստանան ազգային անվտանգության կարգավիճակ։

32.- Հայաստանի Հանրապետությունում անհրաժեշտ է հայ մարդու, հատկապես հայ նոր մտավորական դասի ձեւավորում: Նժդեհյան ազգային գաղափարաբանությունը որպես «Հայրենապաշտություն» առարկա՝ պարտադիր մտցնել ՀՀ դպրոցակրթական համակարգ:

33.- Նոր սերնդի ազգային ինքնության դաստիարակում եւ ինքնաճանաչողություն: Հայաստանի եւ սփյուռքի դպրոցական եւ բուհական բոլոր միավորները պետք է լինեն Հայոց պատմության եւ հայ ինքնության մեկ-միասնական տեղեկատվական կրթական դաշտում՝ ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի վերահսկողության ներքո:

34.- Գործող լրատվական եւ հեռուստատեսային շրջափակման վերացում: ՀՀ պետությունը պետք է սատարի հայ մշակույթի զարգացմանը: Անհրաժեշտ է, որ հեռուստատեսային ընկերությունների համար սահմանվի օրենք` հաղարդումների 51%-ը լինեն հայերեն լեզվով (1961թ.-ին Ֆրանսիայում ընդունված օրենքի նմանությամբ):

35.- Լեզվի տեսչության օգնությամբ կիրառել՝ բոլոր այն բիզնես միավորները, հատկա-պես հասարակական խանութները, որոնք ունեն հայկական անվանումներ, կամ կփոխեն իրենց օտար անվանումներն ու կդարձնեն հայկական, ապա կստանան պետական հարկի 1%-ի չափով նվազ հարկայնության հնարավորություն։

36.- Բոլոր այն ոչ պետական մշակութային բիզնես միավորները, որոնց գործունեությունն ուղղված է հայոց ազգագրական մշակույթի վերհառմանը, պրոպագանդմանը, տարածմանը և կրթելուն, ազատվում են պետական հարկերից։


ՀՀ ԲԱՆԱԿ

37.- Հայաստանի Հանրապետության բանակը ՀՀ Սահմանադրությամբ հայտարարել ազգային տեսակի և ՀՀ պետականության պահպանման թիվ մեկ երաշխիքը։

38.- ՀՀ Սահամանադրությամբ ամրագրել, որ ՀՀ-ում օտարերկրյա զինվորական բազաների տեղադրման, օտարերկրյա զորամասերի հետ, ինչպես նաև օտարերկրյա հակաօդային պաշտպանության հետ միասնական  միավորներ կազմելու պայնագրերը պետք է հաստատվեն ՀՀ Ազգային Ժողովի կողմից։

39.- ՀՀ բանակն ազատել այն պայամանգրերից, որոնք ձևավորել են ՀՀ բանակի համար ենթակա կամ կաշկանդող կարգավիճակ օտարերկրյա միավորումներից։

Հակաօդային պաշտպանության պայմանագրի և Հայաստանում գոյություն ունեցող օտարերկրյա զինվորական բազաների մասին պայմանագրերի վերանայում՝ ՀՀ-ի համար ձեռտու և հավասարակշռված մոտեցման կիրառմամբ։

40.- Ստեղծել ռազմարդյունաբերություն։

41.- Յուրաքանչյուր զինվորի և սպայի կյանքի ֆինանսական ապահովագրություն, ինպես նաև առողջական ապահովագրություն։

42.- Ժամանակակից տեխնոլոգիաների ձեռքբերում, ներդրում և կիրառում։


ՍՓՅՈՒՌՔ-ՀԱՅԱՍՏԱՆ

ՉԿԱ՛ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ, ԿԱ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ ԲՆԱԿՎՈ՛Ղ ՀԱՅ։

 

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՇԽԱՐՀԱՍՓՅՈՒՌ ՀԱՅԵՐԻ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է։

43.- Հայաստան-Սփյուռք միասնական ցանցային տնտեսական շուկայի ձևավորում՝ բաց բաժնետիրական տնտեսաֆիննանսական ձևաչափի կիրառմամբ՝ պետության 51%-ի բաժնետիրությամբ և վերահսկողությամբ։

ՀՀ-ում ձեռնարկել ռազմավարական նշանակության կառույցների շինարարություն հայտարարել դրանք որպես համազգային ծրագիր՝ կիրառել բաց բաժնետիրական ձևաչափը և ընդլայնակի ներգրավել Սփյուռքը։ Նպատակը՝ Սփյուռքում բնակվող և երկքաղաքացիություն ունեցող բոլոր հայ մարդիկ կարող են լինել Հայաստանում ռազմավարական նշանակության կառույցների բաժնետերեր («Համահայկական Հիմնադրամ» կառույցի մարտավարական ուղղության փոփոխություն՝ առավելագույն արդյուավետ օգտագործման մարտավարությամբ։)

44.- Սփյուռք-Հայաստան ազգային կրթական-իմֆորմացիոն միասնական դաշտի ստեղծում և ապահովվում (մայրենի լեզու, միասնական ուղղագրություն, հայոց պատմություն և մշակույթ)։

45.- Հայաստանի Հանրապետության կողմից Սփյուռքում գոյություն ունեցող բոլոր հասարակական-մշակութային կազմակերպությունները ցանցային միավորող կառույցներում ապահովելու ռազմավարություն։

(Սփյուռքյան կազմակերպությունների գործուներության ռազմավարական նշանակության թիրախների միասնական որոշում և ՀՀ-ի կողմից բարոյական ու ֆիննանսական սատարում)։

46.- Հայաստանի Հանրապետության կողմից ծրագրային մոտեցում՝ ա) Ռուսաստանի, Թուրքիայի և Եվրոպայի երկրների տարածքներում հայ եկեղեցիներին կից շաբաթ-կիրակնօրյա հայկական դպրոցների բացում, բ)տեղական համայնքների և հասարակական-մշակութային կառույցների հետ միասնական ծրագրեի մշակում և պետա-կան սատարումգ) հատկապես Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի և Միջին արևելքի երկրների տարածքներում գտնվող մշակութային խմբերի, ինչպես նաև այդ երկրներում միջոցառումներ անցկացնող ՀՀ մշակութային խմբերի գործունեության համար  վարչական և ֆինանսական օժանդակության ապահովում։

47.- Հայաստանի Հանրապետության կողմից Ներգաղթ կազմակերպելու հնգամյա մարտավարական ծրագրերի մշակում։


ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

48.- Հայաստանի Հանրապետության տարածքում ազգային փոքրամասնությունը ներկայացնող համայնքների համար` ա) քաղաքական, բ) մշակութային և կրթական արտոնությունների ընձեռնում։

 

SHOWED 1996

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`