Կառավարությունն արտահերթ նիստում քննարկում է արտակարգ դրություն հայտարարելու հարցը

Կառավարությունն արտահերթ նիստում քննարկում է արտակարգ դրություն հայտարարելու հարցը

Հայաստանի պատմության թանգարանում պահվող Քարաշամբի բրոնզեդարյա գավաթը

Հայաստանի պատմության թանգարանում պահվող Քարաշամբի բրոնզեդարյա գավաթը

Կորոնավիրուսով վարակված քաղաքացին «Թումոյում» է աշխատել

12/03/2020 17:07

Կորոնավիրուսով վարակված քաղաքացին  «Թումոյում» է աշխատել

Իտալիայից օրերս ժամանած քաղաքացին, ում մոտ երեկ կորոնավիրուս է հայտնաբերվել աշխատում է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի շենքում՝ «Սինոփսիս» գրասենյակում, որպես շինարարության խմբի անդամ։ Այս մասին հայտնում է GPnews.am-ը: Տեղեկությունը հաստատել է նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հաղորդակցման բաժնի ղեկավար Զառա Բուդաղյանը։

«Մուտք է գործել շենք, սակայն ոչ մի ուղղակի շփում չի ունեցել ոչ դասավանդող անձնակազմի հետ և ոչ էլ երեխաների հետ։ Եվ այն հարկերում, որտեղ ուսումնական պրոցեսն է մուտք չի գործել բացարձակապես»,- GPnews-ի հետ զրույցոմ նշեց Զառա Բուդաղյանը։ Թումոն այս պահին փակ է և մոտակա մի քանի ժամանակը փակ է լինելու։

«Դա կապ չունի այս դեպքի հետ, որովհետև մինչև այս դեպքի հայտնի լինելը, մենք քննարկում էինք այն հարցը , որ մեզ մոտ երեխաները շատ են և, միգուցե, հավելյալ ռիսկից խուսափելու համար պետք է որոշ ժամանակ դաս չունենանք»,- մեզ հետ զրույցում ասաց Զառա Բուդաղյանը և հավելեց,- կանխարգելող ակցիա է, որոշել ենք որոշ ժամանակ դաս չունենալ»։

Նշենք, որ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների բոլոր կենտրոնները մինչև ապրիլի 12-ը փակվեցին:


Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`