Նոր կադրեր Ապրիլյան պատերազմ․ ապրիլի 2, Սեյսուլան, ազատագրված հերոսական 116 մարտական դիրքը օդից

Նոր կադրեր Ապրիլյան պատերազմ․ ապրիլի 2, Սեյսուլան, ազատագրված հերոսական 116 մարտական դիրքը օդից

Կնեսետում ցեղասպանությանը վերաբերող բանաձևի քննարկումը թուրք-իսրայելական հարաբերությունները կվնասի

11/12/2011 00:10

Կնեսետում ցեղասպանությանը վերաբերող բանաձևի քննարկումը թուրք-իսրայելական  հարաբերությունները կվնասի

Իսրայելի Կնեսետի Կրթության հանձնաժողովի կողմից ապրիլի 24-ն Իսրայելում Հայոց ցեղասպանության հիշատակի օր ճանաչելու մասին բանաձևի քննարկմանը անդրադարձել է Ամերիկյան Los Angeles Times պարբերականը: «Իսրայելի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Յակով Ամիդրորը վարչապետի գրասենյակի անունից նախատեսված քննարկման առնչությամբ լրացուցիչ տեղեկատվություն էր պահանջել ու խնդրել հետաձգել քննարկումը։ Կնեսետի խոսնակ Ռեուվեն Ռիվլինը հրաժարվել է՝ պաշտպանելով իր այն դիրքորոշումը, որ աշխարհի բոլոր երկրներից հենց Իսրայելը պետք է անդրադառնա այդ խնդրին»,- նշված է հոդվածում: Los Angeles Times-ն այնուհետև հիշեցնում է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և Իսրայելի դպրոցներում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության թեմայով դասընթացներ անցկացնելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունները առաջներում չեղյալ են հայտարարվել Թուրքիային զայրացնելու վախից դրդված, իսկ այժմ մտավախություն կա, որ դա կարող է Թուրքիայի ու Իսրայելի անկայուն հարաբերություններն անդունդը գլորել: «Վերջին շրջանում Իսրայելի և Թուրքիայի հարաբերություններում ճեղք է ծագել։ Սառը հարաբերություններին վերջինս հարվածը հասցվեց անցած շաբաթ, երբ Իսրայելի պաշտպանության նախարարը չեղյալ հայտարարեց օդային-դեսանտային հետախուզական համակարգի մատակարարման մասին Թուրքիայի հետ կնքած պայմանագիրը`վախենալով, որ դրանք Իրանին կմատակարարվեն»,- գրում է հոդվածագիրը: Անդրադառնալով Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ պարբերականը գրում է. «Իսրայելը բարոյադիվանագիտական երկընտրանքի առջև է կանգնած այս հարցի առնչությամբ, որը (հարցը) վերջին տարիներին «անախորժություն է պատճառել» նաև թուրք–ամերիկյան հարաբերություններին և ամերիկյան քաղաքականությանը»:

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`