Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Կարո Փայլանը հանդիպել է «կրոնափոխ եղած» հայ տղային

20/05/2019 15:22

Կարո Փայլանը հանդիպել է «կրոնափոխ եղած» հայ տղային

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը հանդիպել է 13-ամյա Արթուրին, ում փորձել էին կրոնափոխ անել: Պատգամավորը գրել է, որ Արթուրը լավ է:«Միշտ իր քով պիտի ըլլամ։ Զինք հնարաւորինս պիտի պաշտպանեմ չարութեանց դէմ»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Թուրքիայի Մարդու իրավունքների կազմակերպությունը դատական հայց է ներկայացրել մայիսի 11-ին ATV հեռուստաընկերությամբ հեռարձակվող հաղորդման ժամանակ Արթուր անունով հայ պատանուն «կրոնափոխ արած» իսլամի քարոզիչ, հաղորդավար Նիհաթ Հաթիփօղլուի դեմ։

Գազիանթեփի Իսլամագիտության և տեխնոլոգիայի համալսարանի ռեկտոր, աստվածաբան Նիհաթ Հաթիփօղլուն իր հեղինակային հաղորդման ժամանակ Ստամբուլի Սուլթանհամեթ հրապարակից ուղիղ եթերում հայտարարել էր, որ 13 տարեկան հայ տղան ցանկանում է փոխել կրոնն ու իսլամ ընդունել։

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`