Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Կարծում եմ՝ խիղճը, խաղաղությունն ու արդարությունը ձեր կողմից են. Զատուլինն՝ Արցախում

11/10/2019 15:16

Կարծում եմ՝ խիղճը, խաղաղությունն ու արդարությունը ձեր կողմից են. Զատուլինն՝ Արցախում

Արցախում մարդիկ ապրում են լիարժեք կյանքով՝ դիմակայելով ցանկացած մաքառման, եթե այն պարտադրվի նրանց։ Ստեփանակերտում ընթացող Արցախի բարեկամների համաժողովի ժամանակ ասաց ՌԴ Պետդումայի ներկայացուցիչ Կոնստանտին Զատուլինը։

Զատուլինը նշեց, որ չնայած բոլոր զոհաբերություններին, Արցախի ժողովուրդը ցուցադրում է խաղաղ կյանքում հսկայական ձեռքբերումներ. «Ինչ վերաբերում է Արցախի ճանաչմանը, ապա վստահ եմ, որ ողջամտությունը, բանականությունը և բարի կամքը կհաղթեն, և խաղաղությունն ու ճանաչումը երաշխավորված կլինեն։ Ռուսաստանն աջակցում է ՌԴ-ՀՀ-ԼՂ միջև հարաբերություններին։ Այո՛, մենք Ադրբեջանի հետ ԱՊՀ-ի անդամ ենք, բայց հարաբերութունների որակն այստեղ այլ է։

Մեկ օր, մեկ րոպե չի անցել, որ Ռուսաստանը չաջակցի հակամարտության խաղաղ լուծմանը։ 2016 թվականի ապրիլին տեղի ունեցածը բարի մարդկանց պլանների մի մասը չէր հանդիսանում, և Ռուսաստանը փորձել է ամեն ինչ անել՝ արագորեն այդ պայթյունը նվազեցնելու։

Մեզ համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն առաջնահերթ է։ Ռուսներն առաջին  հերթին դիտարկում են խիղճն ու արդարությունը։ Կարծում եմ՝ խիղճը, խաղաղությունն ու արդարությունը ձեր կողմից են»:

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`