Կանադայի թուրքերը կոչ են անում Տորոնտոյի դպրոցական ծրագրերից հանել Հայոց Ցեղասպանությունը
09/01/2014 17:04

Կանադայի թուրքական կազմակերպությունների ֆեդերացիան կոչ է արել Տորոնտոյի դպրոցական ծրագրերից հանել Հայոց Ցեղասպանության դասերը:
Կանադայի թուրքական հասարակական կազմակերպություններն այս քայլին են դիմել՝ փորձելով աջակցել change.org կայքում տեղադրված խնդրագրին: Թուրքական կազմակերպությունները պատճառաբանում են, որ իբր 2008 թվականից ի վեր ուսումնական ծրագրերում ընդգրկված հայերի, ասորիների և պոնտոսցի հույների ցեղասպանության մասին նյութերը բացասաբար են ազդում թուրք և թյուրքական ծագում ունեցող աշակերտների վրա: Թուրքերը պնդում են, որ այդ նյութերի բովանդակությունն արտացոլում է միայն հայկական կողմի հայացքները:
Եվ ըստ այդմ թուրքական այս կազմակերպությունները պահանջում են կամ դասագրքերից ամբողջապես հանել Հայոց Ցեղասպանության վերաբերյալ նյութերը, կամ էլ թեմայի վերաբերյալ թուրքական տեսակետը նույնպես ընդգրկել ուսումնական ծրագրերում:
Այս թեմայով
Վանի թագավորությունում կին մարտիկներ կային. Forbes27/11/2019 20:15
Նախամաշտոցյան հայերենը շումերական սեպագրերում. Ալբերտ Մուշեղյան15/11/2019 21:50
Վանա կատուները Հայկական լեռնաշխարհում ապրում են մի քանի հազարամյակ. ուսումնասիրություն04/11/2019 23:36
Մարդինում 11.000-ամյա վաղեմության տաճար են հայտնաբերել. այն Պորտասարի կրկնօրինակն է02/11/2019 18:50
Էրզրումում փորձել են ոչնչացնել հայոց Մենուա արքայի 3000-ամյա արձանագրությունը28/10/2019 23:11
Էրեբունուց հայտնաբերված ջրավազան12/10/2019 15:56
Առաջին անգամ սինթետիկ ներկ օգտագործվել է Վանի թագավորությունում28/08/2019 22:35
Խարբերդում մ.թ.ա. 1700թ. սառնարան է հայտնաբերվել31/07/2019 23:10
Ուրֆայի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին ավերվում է31/07/2019 16:27
Սեբաստիայի հայկական եկեղեցին թանգարան կդառնա29/07/2019 14:24
Մենք ենք մեր միակ փրկիչը, և դա պետք է գիտակցենք. Վահան Սեթյան10/04/2016 01:18
«Ձայն Արարատի»-32 Պապ Թագավոր (Հաղորդաշար)30/07/2014 20:55