Կայացել է Սարգսյան-Պուտին հանդիպումը

15/11/2017 17:01

Կայացել է Սարգսյան-Պուտին հանդիպումը

Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը տալիս է դրական արդյունքներ: Կրեմլում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շեշտել է, որ երկու երկրների նախագահների թիմերը լարված աշխատում են այս տարվա մարտին Մոսկվա կատարած ՀՀ Նախագահի այցի արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ:

«Այդ աշխատանքը տալիս է դրական արդյունքներ: Ես նույնիսկ չեմ խոսում քաղաքական կապերի, անվտանգության ոլորտներում մեր համագործակցության մասին, այլև տնտեսության մեջ: Անցած տարի արդեն սկսել էր աճը, իսկ այս տարի այն աճել է մեկ երրորդով, ինչն, անխոս, ուրախալի է, և ցանկալի կլիներ այդ միտումը պահպանել»,- ընդգծել է ՌԴ նախագահը:

Պուտինը նշել է, որ Սերժ Սարգսյանի այս աշխատանքային այցը Մոսկվա կապված է Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի մեկնարկի հետ կապված: «Մենք շատ ուրախ ենք, որ այս ուղղությամբ էլ շատ արդյունավետորեն համագործակցում ենք: Հիմա մենք Ձեզ հետ միասին կմեկնենք Տրետյակովյան պատկերասրահ, ցուցահանդեսը կդիտենք, և այնտեղ ևս մեկ միջոցառում է նախատեսված, Դուք գիտեք: Մեր իրավապահ մարմինները վերադարձնում են Հայաստանում գողացված Վրուբելի նկարը: Վստահ եմ, որ այդ ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն կառաջացնի կերպարվեստի սիրահարների շրջանում: Կցանկանայի Ձեզ շնորհակալություն հայտնել, որ աջակցել եք այդ ցուցահանդեսի կազմակերպմանը, և մենք էլ մեր կողմից ամեն ինչ կանենք, որ և՛ Հայաստանի քաղաքացիները, և՛ հայ հանրությունը Հայաստանում ժամանակակից պայմաններում, ժամանակակից միջավայրում հնարավորություն ունենա առնչվելու ռուսական արվեստի ձեռքբերումներին և այն ամենին, ինչով մենք հպարտանում ենք: Այս ուղղությամբ հետագայում էլ միասին կաշխատենք»,- ընդգծել է Վլադիմիր Պուտինը:

Այս թեմայով

ֆեյսբուք