Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Կաթնամթերքի, մսամթերքի, ծխախոտի, խմիչքի և մնացյալ այլ ապրանքատեսակների գներն աճել են

30/08/2013 18:49

Կաթնամթերքի, մսամթերքի, ծխախոտի, խմիչքի և մնացյալ այլ ապրանքատեսակների գներն աճել են

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների`մսամթերքի ապրանքախմբում 2013թ. օգոստոսին 2012թ. օգոստոսի համեմատ գրանցվել է 3.6%, իսկ 2013թ. հուլիսի համեմատ`0.2% գնաճ: Վերջինս պայմանավորվել է թռչնամսի` 0.3%, հավի բդի` 0.3%, խոզի մսի` 0.9%, բարձր տեսակի ապխտած երշիկի` 1.0%, բաստուրմայի` 2.1% գնաճով: 2013թ. օգոստոսին հուլիսի համեմատ ոչխարի մսի գինը նվազել է 1.6%-ով, իսկ տավարի մսի գինը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Ձկնամթերքի ապրանքախմբում 2013թ. օգոստոսին 2012թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 3.7%, իսկ 2013թ. հուլիսի համեմատ`0.4% գնաճ: 2013թ. օգոստոսին 2012թ. օգոստոսի համեմատ հանրապետությունում գրանցվել է ձվի` 27.9%, իսկ 2013թ. հուլիսի համեմատ` 1.2% գնաճ: Ոչ ոգելից խմիչքի ապրանքախմբում 2013թ. օգոստոսին 2012թ. օգոստոսի համեմատ գրանցվել է 7.4%, իսկ 2013թ. հուլիսի համեմատ`2.1% գնաճ: 2013թ. օգոստոսին 2012թ. օգոստոսի համեմատ այլ մթերքի ապրանքախմբում արձանագրվել է 10.0%, իսկ 2013թ. հուլիսի համեմատ` 2.2% գնաճ: Վերջինս մեծապես պայմանավորվել է աղի 6.3% գնաճով (2013թ. հուլիս և օգոստոս ամիսներին աղի ընդհանուր գնաճը կազմել է 13.8%): Ոգելից խմիչքի և ծխախոտի, սուրճի, թեյի, կակաոյի, կենդանական և բուսական յուղերի, կաթնամթերքի, հրուշակեղենի ապրանքախմբերում 2013թ. օգոստոսին հուլիսի համեմատ գրանցվել է 0.1-1.1% գնաճ:

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`