Փաշինյանի կոշտ պատասխանը՝ Ալիևին Նժդեհին ֆաշիստ ներկայացնելու վերաբերյալ

Փաշինյանի կոշտ պատասխանը՝ Ալիևին Նժդեհին ֆաշիստ ներկայացնելու վերաբերյալ

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը՝ ցեղասպանություններին նվիրված հուշարձանների քարտեզում

12/09/2019 23:34

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը՝ ցեղասպանություններին նվիրված հուշարձանների քարտեզում

Մարդու իրավունքների խթանման միջազգային կենտրոնը (International Center for the Promotion of Human Rights) UNESCO-ի աջակցությամբ գործարկել է 20-րդ դարի ընթացքում աշխարհի տարբեր անկյուններում տեղի ունեցած ցեղասպանություններին, մարդու իրավունքների կոպտագույն խախտումներին, մարդկության հանդեպ ցուցաբերած վայրագություններին նվիրված հիշողության ու հիշատակման վայրերի հուշարձանների ինտերակտիվ քարտեզ։

Ինչպես հայտնեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից, հիշատակի քարտեզում տեղ է գտել նաև Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրը՝ 1967 թ․ բացման, հիշատակման միջոցառումների լուսանկարներով։

Երկու լեզվով՝ անգլերեն և իսպաներեն գործող կայքի միջոցով ստեղծողները ու նրանց գաղափարակիցները նպատակ ունեն միջազգային հանրության շրջանակում բարձրացնել տեղեկացվածության մակարդակը, հասանելի դարձնել հիշողության վայրերը, կանխարգելել մարդկության հանդեպ հետագա հանցագործությունները։

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`