Հսկաների հետքերը Հայաստանում

Հսկաների հետքերը Հայաստանում

Եթէ մէկը զաւակին չէ մկրտած չի կրնար հայկական դպրոց ղրկել. խօսքը յատկապէս ուղղուած է ծպտեալ հայերուն. Բ. Էստուկյան

Եթէ մէկը զաւակին չէ մկրտած չի կրնար հայկական դպրոց ղրկել. խօսքը յատկապէս ուղղուած է ծպտեալ հայերուն. Բ. Էստուկյան

Ինչպես էին ապրում Խեթերը. նրանց կենցաղավարությունը

20/02/2018 20:09

Ինչպես էին ապրում Խեթերը. նրանց  կենցաղավարությունը

«Ազատ Ձայն»-ն իր ընթերցողին է ներկայացնում խեթերի կենցաղավարությանը նվիրված մի փոքր հոդված, որտեղ պարզ է դառնում, թե ինչպիսի սովորույթներ ունեին խեթերը և ինչպես էին ապրում:

Խեթական տները չունեին նախասրահ և կենտրոնական հյուրասրահ: Սենյակները տեղակայված էին կամայական՝ խմբվելով ներքին բակի շուրջ: Այն երբեմն գտնվում էր հենց տան դիմաց:

Խեթերի տները կառուցվում էին հում աղյուսից քարե հիմքի վրա: Քարերը շարում էին կողք կողքի՝ առանց շաղախի: Անտառածածկ հատվածներում կիրառվում էին գերաններ: Հազվադեպ չեն մի քանի հարկանի կառույցները: Պատուհաններից կամ դռներից վերին հարկերից աստիճաններով հնարավոր էր ցած իջնել՝ հարևան տանիք: Տանիքը հարթ էր և պատրաստվում էր կավապատ ճյուղերով՝ տեղադրված փայտե գերանների վրա: Տանիքով հնարավոր էր քայլել: Եթե տան տերը հիվանդանում էր և չէր կարողանում հասնել տաճար, ապա նա ինքնամաքրման ծեսն իրակացնում էր անմիջապես տան դիմաց, հաճախ հենց տանիքում:

Տունը լուսավորվում և օդափոխվում էր հսկայական ցածր պատուհանների միջոցով, որոնք փակվում էին փեղկերով: Պատուհանները ճաղավանդակներ չունեին:

Խեթական տները, բակերը և տաճարները լուսավոր էին, օդը միշտ թարմացվում էր: Չնայած խեթական քաղաքները պարսէին, բայց տները ամրոցներ չէին հիշեցնում:

Ինտերիերը տարբերվում էր իր պարզությամբ: Տանը կար օջախ: Կահույքի հիմնական մաս էր անկողինը, աթոռը, սեղանը և սնդուկը: Կահույքն ավելի փոքր էր, քան մերը: Այն բնակարանից հանելը և այլ վայր տեղափոխելն ավելի հեշտ էր: Խեթական տների ներսում հանդիպում են նաև ոչ այդքան մեծ սենյակներ հնարավոր է սանհանգույց լինեին:  

Նստելիս, որպեսզի ավելի հարմարավետ լիներ, կիրառել են բարձեր: Ամենաբարձր նստատեղը նախատեսված էր տան գլխավորի կամ հարգված հյուրի համար: Այդ տեղին հնարավոր էր հասնել միայն հատուկ նստարանի օգնությամբ: Նշանավոր մարդկանց տներում անկողինն էլ էր այդքան բարձր, որ նրա վրա բարձրանում էին աստիճաններով: Աղքատները բնականաբար չէին բարդացնում իրենց կյանքը նման ձևով: Տներում հատակին գցում էին կտորի գորգեր, որպեսզի կոշիկները հանելուց հետո չմրսեին՝ քարե սալահատակին քայլելով: Խեթերի նկուղը փոխարինվում էր հսկայական կավե անոթով՝ գրեթե երկու մետր բարձրությամբ՝ խրված հողի մեջ: Նրանում լավ էին պահպանվում մթերքները, չէ՞ որ ներսում չոր և սառն էր:

Տանը պարտադիր առկա էր երկանքը: Այն երկու քարերից էր բաղկացած և ուներ անցք, որտեղից լցնում էին հացահատիկը: Այլ իրերի շարքում, որ հանդիպում են խեթական տներում, կարելի է անվանել իլիկը, սանդերքը, մետաղական հայելին, կավե հմայիլները, խաղալիքները:

Խեթերի սնունդը պարզ չէր, բայց հագեցնող և առողջարար: Հասարակ  մարդկանց սննդակարգը բաղկացած էր բանջարեղենից, մրգերից, հացից, գարեջրից, կաթից և կաթնամթերքներից: Հարուստ մարդիկ ավելի հաճախ մսամթերք էին կիրառում: Գինիները և թխվածքաբլիթները պահում էին տոների համար, աստվածներին էին հյուրասիրում: Գարեջուրը համարվում էր ազգային խմիչք: Այն խմում էին տաք՝ չլցնելով բաժակի մեջ՝ այլ խողովակներով քաշելով անմիջապես մեծ անոթներից:

 Նկ. 1  Խեթական տապանաքար. մ.թ.ա. VIII -VII դդ.

«Ազատ Ձայն» լրատվականի նյութերն օգտագործելիս պարտադի՛ր նշեք սկզբնաղբյուրը նյութի հիպերակտիվ հղումով:



Ինչպես էին ապրում Խեթերը. նրանց  կենցաղավարությունը

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`