Խաղաղություն նախապատրաստվելը պետք է բոլոր նախաձեռնությունների կենտրոնում լինի. ԵԱՀԿ

17/10/2017 23:00

Խաղաղություն նախապատրաստվելը պետք է բոլոր նախաձեռնությունների կենտրոնում  լինի. ԵԱՀԿ

ԵԱՀԿ Ավստրիայի նախագահությունը հետևել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպմանը, որը կազմակերպվել էր հոկտեմբերի 16-ին Ժնևում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Այս մասին նշվում է ԵԱՀԿ-ում Ավստրիայի նախագահության տարածած հաղորդագրության մեջ:

«Մենք ուրախ ենք տեսնել նոր ազդակներ և նախագահների հանձնառություն՝ բանակցային գործընթացը ակտիվացնելու և հավելյալ քայլեր իրականացնելու, որպեսզի շփման գծում լարվածությունը նվազեցվի»,- ասված է ԵԱՀԿ ում Ավստրիայի նախագահության մամուլի խոսնակի հայտարարության մեջ:

ԵԱՀԿ նախագահությունը հուսով է, որ նորացված ներգրավվածությունը կարտահայտվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կոնկրետ քայլերում:

«Խաղաղություն նախապատրաստվելը պետք է լինի բոլոր նախաձեռնությունների կենտրոնում: ԵԱՀԿ գործող նախագահը, ով ներկայացված է ԵԱՀԿ Մինսկի կոնֆերանսի կողմից կարգավորվող հակամարտության հարցով իր անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկի միջոցով, ինչպես նաև ԵԱՀԿ նախագահությունն ընդգծում են շարունակական պատրաստակամությունը՝ առաջ մղելու բոլոր կողﬔրի խաղաղության ջանքերը»,- ասված է ԵԱՀԿ-ում Ավստրիայի նախագահության հաղորդագրության մեջ:

Այս թեմայով

ֆեյսբուք