Խեթեր. թագավորություն, որ փոխեց հին աշխարհը

Խեթեր. թագավորություն, որ փոխեց հին աշխարհը

«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

Լարսի ոդիսականը. Հայաստանի միակ արտաքին հաղորդակցության ճանապարհը վտանգի տակ է

24/06/2019 18:48

Լարսի ոդիսականը. Հայաստանի միակ արտաքին հաղորդակցության ճանապարհը վտանգի տակ է

Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաները: Արդեն 5-րդ օրն է խորհրդարանում տեղի ունեցած միջադեպից հետո լարվել են նաև վրաց-ռուսական հարաբերությունները: Ռուսական կողմը դադարեցրեց ավիափոխադրումներ իրականացնել դեպի Վրաստան, ինչին ի պատասխան Վրաստանը հուլիսի 8-ից ևս կդադարեցնի ամիափոխադրումներ իրականացնել դեռ ՌԴ: Սակայն այս ամենի հետևանքով ամենամեծ մտահոգություններն ունի Հայաստանը: Վտանգված է մեր արտաքին հաղորդակցության միակ ճանապարհը:

Շատ հավանական է, որ ռուս-վրացական ծայրահեղ հարաբերությունները հանգեցնեն Վերին Լարսի փակմանը, ինչը մեզ համար կլինի աղետալի: Հայաստանը տնտեսական ճգնաժամի առաջ կկանգնի՝ ունենալով հսկայական կորուստներ և ինչպես ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էր գրել, սա Ադրբեջանի համար հարմար առիթ կլինի մեզ պատերազմ առաջարկելու համար:

Որքանով է հավանական իրավիճակի նման զարգացումը, դեռևս ժամանակը ցույց կտա, բայց որ Լարսի փակումը մեզ շրջափակման մեջ կդնի փաստ է: Հայոց խորհրդարանականները նշում են, որ իրենք քայլեր են ձեռնարկում մեղմելու եղբայրական ժողովուրդների միջև ծագած լարվածությունը, թե որքանով դա նրանց կհաջողվի շարունակ անհեթեթ բացթողումների ֆոնին անհայտ է, ակնհայտ է, որ մենք օր առաջ պետք է մտածենք այլընտրանքային ճանապարհների մասին: 

Պատգամավորներից մեկն օրինակ՝ Արմեն Փամբուխչյանը, նշեց, որ Լարսի փակման պարագայում կդիմեն լաստանավային ուղևորափոխադրումների այլընտրանքին, չնայած որ այն պետք է կարգավորվի Ծովային օրենսդրությամբ, որը դեռևս մշակման փուլում է:

Ռուս-վրացական լարվածության պատճառաով հօդս են ցնդում նաև Օսիայով ու Աբխազիայով ճանապարհների բացման հնարավորությունը, որի շուրջ Ռուսաստանն ու Վրաստանը երկար տարիներ բանակցում էին: Որն է լինելու հայկական կողմի արձագանքն այս երևույթներին, ինչպես խուսափել շրջափակումից, հարցեր են, որոնց պատասխանները դեռևս չունենք:

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`