14-17 դարերի հայկական մշակույթը կցուցադրվի ՄԵԹ թանգարանում

14-17 դարերի հայկական մշակույթը կցուցադրվի ՄԵԹ թանգարանում

Իրաքում պահպանվել է աշխարհի հնագույն կամուրջը. այն շումերական է

02/07/2018 22:53

Իրաքում պահպանվել է աշխարհի հնագույն կամուրջը. այն շումերական է

Թելլոյի կամուրջը կառուցվել է մ.թ.ա. 3-րդ հազարամյակում  և իր տեսակի մեջ եզակի է: Այս նշանակալի գտածոն պահպանվելու է Բրիտանական Թանգարանի հնագետների և Իրաքի ժառանգության պրոֆեսիոնալների կողմից, ովքեր դասընթաց են անցել հնավայրերի պահպանության համար, որոնք վնասվել են ԴԱԵՇԻ կողմից: 4000-ամյա կամուրջի վերանորոգումը կարևոր նշանակություն ունի համաշխարհային պատմության համար: Հաղորդում է britishmuseum.org-ը:

Կամուրջի պահպանումը 4 մասից բաղկացած սխեմայի մի մասն է: Հնագույն շումերական Գիրսու քաղաքքւմ կառուցված կամուրջը հայտնաբերվել էր դեռևս 1929թ.: Այն ժամանակ կամուրջը նկարագրվել էր որպես ՞առեղծվածային շինություն՞, ներկայացվել էր որպես տաճար, անգամ ջրի կարգավորիչ: Վերջին ուսումնասիրությունների ընթացքում մասնագետները համադրելով 1930-ականների և այսօր արված լուսանկարները եկան այն եզրահանգման, որ կառույցը ժամանակին եղել է կամուրջ, որը կառուցվել է ջրի վրա: Հաջորդ բացահայտումն այն է, որ գտածոն աշխարհի ամենահնագույն կամուրջն է:

Քանի որ պեղումները տեղի են ունեցել 90 տարի առաջ, և կամուրջը տասնամյակներ շարունակ բաց է մնացել և որևէ աշխատանք չի տարվել դրա պահպանության համար, այն քայքայվել է: Իրաքի հնագետների կողմից արված պեղումները ցույց են տվել, որ հրատապ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտություն կա:

Հնագետները նշում են, որ տարածքի սկզբանական պեղումների արդյուքնում բացահայտվել են մ.թ.ա. 5-րդ հազարամյակի նյութեր: Այս շերտերը շատ տեղեկություններ կհաղորդեն Գիրսուի բնակիչների և Միջագետքի այս հզոր քաղաքի մասին, որը մարդկությանը  հայտնի ամենահին քաղաքակրթությունն է:

Մասնագետներն ընդգծում են, որ կամուրջը հնագույն ճարտարապետության հրաշալի նմուշ է:






Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`