Իրաքում շումերական նավահանգիստ է հայտնաբերվել
18/03/2018 23:18

Իրաքի Էն Նասիրիա քաղաքի մոտակայքում՝ Աբու Տբեիրախ բնակավայրում, որը տեղակայված է Պարսից ծոցի հնագույն ջրափնյա գծի վրա, հնագետները հայտնաբերել են շումերական շրջանի նավահանգիստ: Հաղորդում է Rai-ն:
Իրաքա-իտալական հնագետների խումբը, համատեղ աշխատանքների արդյուքնում, հայտնաբերել է մ.թ.ա. 3-րդ հազարամյակին թվագրվող նավահանգիստ:
Պեղումները ղեկավարել են Լիչիա Ռոմանոն և Ֆրանկո Դ'Ագոստինոն: Նրանց պնդմամբ. «Աբու Տբեիրախ բնակավայրում տեղակայված նավահանգիստը կավի մեծ շերտով է պատված: Երկու մուտքերը կապում են այն քաղաքի հետ և հստակ երևում են Google-ի արբանյակային պատկերների վրա»:
Հնագետների համոզմամբ՝ սա Իրաքում հայտնաբերված ամենահնագույն նավահանգիստն է: Այս գտածոն թույլ կտա վերաշարադրել Միջագետքի և դրա վրա ապրող քաղաքակրթության պատմությունը, ինչպես նաև հերքել այն տեսակետը, որ հինավուրց Միջագետքի քաղաքները շրջապատված էին (միայն) հացահատիկի դաշտերով և ոռոգման ջրանցքներով:
Գիտնականները չեն հերքում նաև այն, որ այս հնագույն նավահանգիստը, որի տարածքը գերազանցում է Օլիմպիական 12 լողավազանների չափերին, կիրառվել է ոչ միայն որպես նավահանգիստ և առևտրային գործարքների վայր, այլև որպես ջրամբար և հեղեղների համար նախատեսված հսկայական ավազան:
Այս թեմայով
Ալիևը կմասնակցի ԵԱՏՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովին23/11/2019 17:29
Ադրբեջանն ու Թուրքիան ռազմական ոլորտում համագործակցության արձանագրություն են ստորագրել07/11/2019 19:38
Ռուսաստանից զինվորական մեծ պատվիրակություն կմեկնի Անկարա28/10/2019 17:13
Ինչպես չեխական զենքը հասավ Ադրբեջան՝ շասսին դառնալով հաուբից. Հետք21/10/2019 22:02
Հիմար մի՛ եղիր. Թրամփի նամակը Էրդողանին17/10/2019 21:32
Փայլանը Սիրիայում թուրքական գործողությունը ցեղասպանության փորձ է անվանել17/10/2019 21:13
Փոխհրաձգություն ադրբեջանա-իրանական սահմանին․ կան զոհեր02/10/2019 11:37
Թուրքիայում կոչ են անում չեղարկել Ստամբուլյան կոնվենցիան02/10/2019 11:30
Անօդաչուներ արտադրող իսրայելական ընկերությունը ներկայացուցչություն է բացել Ադրբեջանում13/09/2019 16:14
Մեկնարկել են «ԹուրԱզ Արծիվ-2019» թուրք-ադրբեջանական զորավարժությունները02/09/2019 21:54
Ռոուհանի-Թրամփ հանդիպումը հնարավոր չէ․ Զարիֆ27/08/2019 16:06
Բաքվում Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինծառայողների մասնակցությամբ զորավարժություններ կանցկացվեն27/08/2019 15:26
Ֆեյսբուք
Ամենաընթերցված
Կարեն Կարապետյանը ՌԴ կառավարությունում աշխատանքի է անցել
12/12/2019 22:53
Սա ի՞նչ տոտալ վերահսկողություն է. Ես չեմ թույլ տա, որ ոստիկանությունն իմ խոսակցությունները գաղտնալսի․ Խառատյան
11/12/2019 13:22
ԱԺ-ն քննարկում է ՍԴ դատավորներին վաղ թոշակի ուղարկելու հարցը
09/12/2019 18:14
ԱԺ-ն ընդունեց ՍԴ դատավորներին վաղ թոշակի ուղարկելու նախագիծը
10/12/2019 11:55