Նոր կադրեր Ապրիլյան պատերազմ․ ապրիլի 2, Սեյսուլան, ազատագրված հերոսական 116 մարտական դիրքը օդից

Նոր կադրեր Ապրիլյան պատերազմ․ ապրիլի 2, Սեյսուլան, ազատագրված հերոսական 116 մարտական դիրքը օդից

Իրաքում հայտնաբերված հնագույն կավե անոթներում պահպանվել է գարեջրի նստվածք. Գարեջրի ավանդույթները հնագույն աշխարհում

23/08/2018 21:47

Իրաքում հայտնաբերված հնագույն կավե անոթներում պահպանվել է գարեջրի նստվածք. Գարեջրի ավանդույթները հնագույն աշխարհում

Հնագետները վաղուց գիտեին, որ հին աշխարհում գարեջուրը կարևոր տեղ է զբաղեցրել ժամանակի մարդկանց առօրյայում, բայց միայն մեզ հասած արձանագրություններից և պատկերագրերից. և ահա իրեղեն վկայություն է ի հայտ եկել՝ կավե անոթներ, որոնցով, ըստ հնագետների, գարեջուր են խմել: Հաղորդում է Journal of Archaeological Science-ը:

Հնագետներն այժմ աշխատում են տեխնոլոգիայի միջոցով բացահայտել մոտ 2500 տարվա վաղեմության կավե անոթում առկա նստվածքի բաղադրությունը, որը հայտնաբերվել է Հյուսիսային Իրաքում:

«Այն, ինչ հայտնաբերել ենք, կավե տարրաների պատերին մնացած նստվածքի քիմիական բնութագրեր են, որոնք պարունակում են խմորված գարու հետքեր»,- ներկայացնում է Գլազգոյի համալսարանի հնագիտության դասախոս Կլաուդիա Գլատզը:

«Այս ամենից կարելի է եզրակացնել, որ տարրաներում միանշանակ գարեջուր է»,- հավելում է Գլատզը:

Տեխնոլոգիայի կիրառումը կապացուցի գյուտը՝ հնագետներին տալով  այլ պեղումների ընթացքում գարեջուր գտնելու հնարավորություն:

Գարեջուրը հնագույն աշխարհում

Հնագետները Միջագետքում գարեջրի առկայության մասին դեռևս պատկերագրությունից գիտեին, որը ցույց էր տալիս գարեջուր խմելու ծիսակարգը:  Անգամ հղումներ կան հնագույն տեքստերում, որտեղ նկարագրվում է գարեջուրը որպես օրապահիկի մասնաբաժին: Դրանցից ամենահայտնին շումերական Նինկասի դիցուհուն նվիրված ձոնն է՝ մ.թ.ա. 1800թ.: Պոեմում կա գարեջրի բաղադրությունը, որը որպես ձոն նվիրվել է գարեջրի դիցուհի Նինկասին: Այնտեղ ասվում է, որ ածիկը թրջում էին տարրայի մեջ և տարածում եղեգների վրա:   

Գարեջրի այլ հղումներ կան Գիլգամեշ էպոսում: Անտառում մեծացած Էնկիդուն խմում էր 7 տիկ գարեջուր:

Գլատզը նշում է. «Միջագետքում բոլորը գարեջուր էին խմում, բայց այն նաև հասարակական նշանակություն ուներ ծիսակատարությունների ժամանակ: Այն իրապես բնութագրում է  Միջագետքի բնակչի էությունը»:

Գարեջրի վաղագույն հետքերը թվագրվում եմ մ.թ.ա. 4-րդ հազարամյակի վերջին շրջանով: Այդ հետքերը հայտնաբերվել են մերօրյա Իրանի Գոդին Թեփե հնավայրից: Հենց այնտեղից են գտել գայլուկ քիմիական հումքը, որի շնորհիվ տեղի է ունենում խմորման գործընթացը:

Հնագետները Իրաքում հայտնաբերված անոթի բաղադրության մեջ փորձել են գտնել քիմիական այդ հետքը: Այդ տարածքը, որտեղից հայտնաբերվել են հնագույն գարեջրի կավե անոթները, եղել է ճամփորդական հանգույց՝ կապելով աշխարհի առաջին քաղաքները կայսրությունենրի հետ, որոնք ձևավորվել էին Զագրոսի Լեռներում:

Խանի Մասի հնավայրում հնագետները գործ ունեն մ.թ.ա. 1415-1290թթ.՝ ուշ բրոնզե դարի գտածոների հետ. դա է վկայում պեղված խեցեղենը:

Հնագետները հետաքրքված են՝ ինչպես են ապրել այդ տարածքի բնակիչները բրոնզե դարում, ինչ են կերել և խմել: 

Հնագետ Պերուչինիի խոսքով՝ ինքը կիրառել է ամենաավանդական քիմիական տեխնոլոգիաները նստվածքները փորձարկելու համար, բայց արդյունքն այդքան էլ պարզ չի ստացվել:

«Պեղումների ընթացքում ձեռք ենք տալիս ամեն ինչի, և դա հետք է թողնում նմուշի վրա»,- ասում է նա:

Հենց այդ պատճառով հնագետը որոշել է լաբորատորիան անմիջապես տեղափոխել հնավայր՝ նոր պեղված անոթներն ու գավաթները  ձեռնոցներով փորձարկելու, նախքան որևէ մեկի ձեռքը կդիպչի դրանց: Նրանք փորձել են ուսումնասիրել նստվածքի բնութագրերը՝ հայտնաբերելու գարեջրի նման ինչ-որ զանգված:  

Պատկերագրության և պեղումների համաձայն, Խան Մասիից ավելի վաղ, մ.թ.ա. 3-րդ հազարամյակում Միջագետքում գարեջուր էին խմում հսկայական կարասներից՝ եղեգի երկար անոթներով: Հետագա հազարամյակում այդ մեծ գարեջրի կարասները վերափոխվել են և դարձել առանձին անոթներ:

«Մենք տարաբնույթ անոթներ ենք հայտնաբերել»,- նշում է հնագետը՝ շեշտելով, որ նախկինում կարծել են այդ անոթները կիրառվել են գինու համար: Բայց քիմիական հետազոտությունը ցույց է տվել, որ դրանք գարեջուր են պարունակել:

Հնագետի խոսքով՝ անոթի ձևը նույնիսկ դրանից օգտվողի սոցիալական դիրքն է վեր հանում:

Պատմական ակնարկ

Խանի Մասին եղել է կասիտների տիրապետության տակ: Կասիտները, որ հավանաբար ունեն Զագրոսի Լեռների ծագում, ընդունել են Միջագետքի մշակութային շատ անվանդույթներ և ունեին դիվանագիտական հարաբերություններ այլ կայսրությունների հետ, ինչպես օրինակ՝ Ասորեստանի և Եգիպտոսի:

Գարեջուրը կարևոր էր Միջագետքում, քանի որ խմորման գործընթացը օգնում էր պահպանել հատիկեղենը երկար ժամանակ, ինչպես նաև խմորումը բարձրացնում էր հատիկների սննդային արժեքը:

Տեսակետ կա նաև, որ մարդիկ գարեջուր էին խմում, քանզի ջուրն այդքան էլ լավը չէր:

Շատերի մոտ հարց է ծագում, թե ինչ համ ուներ գարեջուրը: Հնագետները փորձում են Նինկասին ձոնված գարեջրի բաղադրատոմսով և նշված տեխնոլոգիայով ստանալ հայտնաբերված նստվածքի գարեջուրը: Բացի այս՝ որոշ հնագետներ փորձել են ստանալ 4000-ամյա վաղեմության խեթական գարեջուրը: Նշում են, որ բույրը սոսկալի է եղել:

Հնագույն գարեջուրը Վանի թագավորությունում

Ուշագրավ են Թեյշեբաինի ամրոցից հայտնաբերված երկարավուն իրանով ոչ շատ մեծ անոթները` գարեջուր պահելու համար։ Հայկական լեռնաշխարհում գարեջրի գոյության մասին վկայում են նաև մի քանի պատմիչներ, որոնցից Ք.ա. 5-րդ դարի հույն զորավար և պատմագիր Քսենոփոնը իր «Անաբասիս» («Նահանջ բյուրաց») գրքում այսպես է նկարագրում Արմենիա երկրում ճաշակած գարեջուրը.

«Այստեղ կար նաև ցորեն և գարի և կրատերների մեջ գարուց պատրաստած գինի, որի երեսին լողում էին գարու հատիկներ. կրատերների մեջ կային նաև եղեգներ` մեծ ու փոքր, առանց ծնկի։ Ծարավելու դեպքում մարդը պետք է այդ եղեգի ծայրը բերանին դներ և խմեր։ Եվ այն շատ թունդ էր, եթե ջուր չխառնեին, իսկ սովոր մարդու համար շատ ախորժելի ըմպելիք էր»։

Իրաքում հայտնաբերված հնագույն կավե անոթներում պահպանվել է գարեջրի նստվածք. Գարեջրի ավանդույթները հնագույն աշխարհում Իրաքում հայտնաբերված հնագույն կավե անոթներում պահպանվել է գարեջրի նստվածք. Գարեջրի ավանդույթները հնագույն աշխարհում

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`