Աշխարհի բազմաթիվ երկրներ այցելած բլոգերի արկածները Հայաստանում

Աշխարհի բազմաթիվ երկրներ այցելած բլոգերի արկածները Հայաստանում

Իրաքում ավիաբազաների ռմբակոծման հետևանքով ոչ մի ամերիկացի չի զոհվել. Թրամփ

08/01/2020 22:56

Իրաքում ավիաբազաների ռմբակոծման հետևանքով ոչ մի ամերիկացի չի զոհվել. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով Իրանի կողմից Իրաքում ամերիկյան բազաների դեմ հարձակմանն ու իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը, տեղեկացնում է CNN–ը:

«Քանի դեռ ես Միացյալ Նահանգների նախագահն եմ, Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա»,- ասել է Թրամփը:

«Իրանական միջուկային ծրագրի շուրջ կնքված պայմանագրի ժամկետը շուտով կսպառվի, ինչն էլ հնարավորություն կտա Իրանին միջուկային առաջնընթաց գրանցել: Իրանը պետք է մոռանա միջուկային զենքի շուրջ իր հավակնությունները և վերջ դնի ահաբեկչությանն աջակցելուն: Մենք պետք է բոլորս միասին աշխատենք Իրանի հետ գործարք կնքելու ուղղությամբ, որն աշխարհն ավելի անվտանգ և խաղաղ կդարձնի»,- ասել է Թրամփը:

Անդրադառնալով այսօր ավելի վաղ ամերիկյան ավիաբազաների ռմբակոծմանը՝ ԱՄՆ առաջնորդը հայտարարել է, որ ոչ մի ամերիկացի չի զոհվել, քանի որ ամերիկյան նախազգուշացման համակարգերըը շատ լավ են աշխատել: Հիշեցնենք, որ իրանական աղբյուրի հաղորդմամբ՝ Էրբիլ և Անբար նահանգներում իրականացված ավիահարվածների հետևանքով 80 մարդ էր զոհվել:

ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կկիրառվեն։ «Միացյալ Նահանգներն անմիջապես հավելյալ տնտեսական պատժամիջոցներ կկիրառի Իրանի դեմ»,- հայտարարել է Թրամփը:
 
Թրամփը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն Միջին Արևելքի նավթի կարիքը չունի:

«Մենք այժմ նավթի և բնական գազի թիվ մեկ արտադրողն ենք աշխարհում: Մենք անկախ ենք և Միջին Արևելքի նավթի կարիքը չունենք»,- հավելել է Թրամփը:


Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`