Իրաքյան Քուրդիստանում քվեարկողների ավելի քան 93%-ը կողմ են անկախությանը

26/09/2017 15:26

Իրաքյան Քուրդիստանում քվեարկողների ավելի քան 93%-ը կողմ են անկախությանը

Իրաքյան Քուրդիստանում հանրաքվեի մասնակիցների ավելի քան 93%-ը կողմ է քվեարկել անկախությանը: Ընտրական հանձնաժողովներում առայժմ հաշվել են քվեների 9%-ը կամ մոտ 300 հազար քվե: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Քուրդիստանի հանրաքվեի ու ընտրությունների գերագույն հանձնաժողովին:

Անկախությանը դեմ է հանդես եկել 6.71%-ը: Հանրաքվեի պաշտոնական արդյունքները կհրապարակվեն սեպտեմբերի 28-ին:

Քվեարկությանը մասնակցությունը կազմել է 72.16% կամ 3.3 միլիոն մարդ: 

Այս թեմայով

ֆեյսբուք