14-17 դարերի հայկական մշակույթը կցուցադրվի ՄԵԹ թանգարանում

14-17 դարերի հայկական մշակույթը կցուցադրվի ՄԵԹ թանգարանում

Իրանի ցույցերը, արձագանքները, սոցիալական ցանցերում շրջանառվող կեղծ տեսանյութերը

03/01/2018 21:31

Իրանի ցույցերը, արձագանքները, սոցիալական ցանցերում շրջանառվող կեղծ տեսանյութերը

Թերևս վերջին մեկ շաբաթվա ընթացքում ամենաքննարկվող թեման Իրանում սկսված բողոքի ցույցներն են, որոնք սկիզբ առան դեկտեմբերի 28-ին՝ Իրանի 2-րդ ամենամեծ քաղաքում՝ Մեշհեդում: Այնուհետև բողոքի ալիքը տարածվեց երկրով մեկ, Իսպահանում, Ռեշթում, հասավ մինչև Թեհրան:

Ցույցերին մասնակցում են հիմնականում երիտասարդներ, ովքեր սկզբում բողոքում էին տնտեսական ծանր պայմանների և գների աննախադեպ աճից, սակայն հետո ցույցը ստացավ քաղաքական բնույթ: Ցուցարարները Իրանի իշխանություններին՝ երկրի նախագահ Հասան Ռոհանիի գլխավորությամբ մեղադրում էին վատ արտաքին քաղաքականության մեջ, ինչից տուժում է Իրանը:

Առաջին մի քանի օրերին իրավապահները չխառնվեցին ցուցարարների ցույցին, բայց հետո սկսվեցին բախումներ, մի քանի օրվա ընթացքում գրանցվեց շուրջ երկու տասնյակ զոհ, 500-ի հասնող ձերբակալվածներ:

Ցույցերին ի սկզբանե արձագանքեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով նշեց, որ «Իրանի ժողովուրդը պայքարում է իր իրավունքների համար, և ինքն աջակցում է ժողովրդին»:

Չուշացավ նաև Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հայտարարությունը: Վերջինս ևս աջակցում էր ցուցարարներին: Ոչ շատ արագ արձագանքեց Ռուսաստանը ԱԳ նախարարության մակարդակով: Հայտնում էին, որ Իրանում տեղի ունեցող ցույցերը երկրի ներքին խնդիրն են, և Ռուսաստանը չի պատրաստվում միջամտել դրանց: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն իր հերթին աջակցությունն է հայտնել Ռոհանիին: Սրան հաջորդեց Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի մեղադրանքն ուղղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին՝ Իրանի բողոքի ակցիաներին աջակցելու մեջ։

Իրանի իշխանությունները ցույցերի հրահրման մեջ մեղադրեցին ԱՄՆ-ին, Սաուդյան Արաբիային, Մեծ Բրիտանիային:

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Ալի Ջաֆարին հայտարարել է, որ «թշնամիները շատ լավ հասկանում են, որ պաշտպանական առումով չեն կարող սպառնալ Իրանին»: «Եվ իրենց ջանքերն ուղղել են տնտեսությանը, մշակույթին և անվտանգությանը սպառնալիքներ ստեղծելուն, սակայն պարտության են մատնվել»:

Ցույցերի սկսման հաջորդ օրը հայտարարվեց, որ երկիրն արգելափակել է որոշ սոցիալական ցանցերի գործունեությունը, որոնք «աջակցում էին ցույցերի տարածմանն ու հրահրմանը»:

Հիմնական գործող ցանց է Twitter-ը, որով հնարավոր է ստանալ տեղեկություններ ցույցերի վայրի և բնույթի մասին: Սակայն կեղծ տեսանյութերը չեն պակասել լրահոսից՝ ցույցերն ավելի լայնամասշտաբ ցույց տալու համար:

AlJazeera-ն բացահայտել է, որ որոշ տեսանյութեր 2009թ. բողոքի ցույցերից էին վերցված, որոշները Արգենտինայի, Բահրեյնի ցույցերից կադրեր էին: Միջազգային հեռուստաալիքը նաև ցույց է տալիս կեղծ լուրեր տարածողների սոցիալական էջերը:

AlJazeera-ն նաև գրում է, որ չնայած Ռոհանիի դեմ ուղված այսօրվա բողոքի ցույցերին, ընտրություններին Ռոհանին շատ հեշտությամբ է հավաքել անհրաժեշտ ձայները, քանզի նախ այլընտրանքային թեկնածու չի եղել, և երկրորդ երկրի քվեարկելու իրավունք ունեցողների հազիվ 30 տոկոսն է մասնակցել ընտրություններին:

Հետաքրքիր էր նաև այն, որ ցույցերի սկսվելուց օրեր առաջ ամերիկյան FoxNews-ը հոդված էր պատրաստել, որտեղ քայլ առ քայլ պլան էր առաջարկում Իրանում հեղափոխություն սկսելու համար: Ընդգծվում էր, որ նախ պետք է հրահրվեն Իրանի քրդաբնակ և թուրքաբնակ ծայրամասային շրջանները, այնուհետև բողոքի ալիքը պետք է հասնի Թեհրան: Առաջարկվում էր նաև օգտագործել տարածաշրջանում Ադրբեջանի գործոնը Իրանում ցնցումեր առաջացնելու համար:

Ինչևէ, ցույցերը երկրում շարունակվում են: Ակնհայտ է, որ Իրանում քաղաքական ցնցումների ընդլյանումն ու երկրում բողոքի ալիքի մեծացումը շատ վտանգավոր է տարածաշրջանի համար, անպայմանորեն կտուժի նաև Հայաստանը: Եվ արդեն իսկ պարզ է Ռուսաստանի և Թուրքիայի չեզոք կոչերի միտումը, քանզի Իրանում ցանկացած ցնցում նոր պատերազմի և տարածաշրջանի քարտեզի վերաձևավորման սկիզբ կարող է դառնալ:

 

 

 

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`