Իրանը և ԵԱՏՄ-ն առաջիկա շաբաթներին համագործակցության մասին պայմանագիր կստորագրեն

28/04/2018 15:41

Իրանը և ԵԱՏՄ-ն առաջիկա շաբաթներին համագործակցության մասին պայմանագիր կստորագրեն

Իրանը և ԵԱՏՄ-ն առաջիկա շաբաթների ընթացքում համագործակցության մասին պայմանագիր կստորագրեն: Այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարին շաբաթ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք շատ ուրախ ենք, որ առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում Իրանի և ԵԱՏՄ-ի միջև համագործակցության մասին պայմանավորվածությունները պաշտոնական բնույթ կստանան, կստորագրենք համապատասխան փաստաթուղթ: Դա խոսում է այն մասին, որ մենք անմիջականորեն կհամագործակցենք Ռուսաստանի, ինչպես նաև Եվրասիայում մեր գործընկերների հետ»,- ասել է Իրանի արտգործնախարարը:

Այս թեմայով