14-17-րդ դարերի հայկական մշակույթը ցուցադրվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում

14-17-րդ դարերի հայկական մշակույթը ցուցադրվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում

Իսրայելում դատական գործ է հարուցվել անօդաչու արտադրող ընկերության դեմ, որն օգնել է Ադրբեջանին հարվածել Արցախում հայկական դիրքերի ուղղությամբ

30/08/2018 14:23

Իսրայելում դատական գործ է հարուցվել անօդաչու արտադրող ընկերության դեմ, որն օգնել է Ադրբեջանին հարվածել Արցախում հայկական դիրքերի ուղղությամբ

Իսրայելի Գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ պատրաստվում է դատավարության ժամանակ վկայություն ներկայացնել, որ անօդաչուներ պատրաստող իսրայելական Aeronautics Defense Systems ընկերության աշխատակիցներն Ադրբեջանում իրենց անօդաչուները փորձարկելու ժամանակ մտադրված են եղել հարվածել հայկական դիրքերին Արցախում: 

Այս մասին տեղեկացնում է The Times of Israel-ը՝ նշելով, որ դատարանում որպես մեղադրյալներ հանդես կգան ընկերության գլխավոր տնօրեն Ամոս Մաթանը, նրա տեղակալ Մեիր Ռիզմովիչը, զարգացման հարցով տնօրեն Հայիմ Հիվաշարը և մարքեթինգի հարցով տնօրեն Դեյվիդ Գոլդինը:  

Իսրայելի ոստիկանության Միջազգային հանցագործությունների հետաքննության բաժնի, պաշտպանության նախարարության հետաքննության բաժնի և դատախազության հայտարարության մեջ ասվում է, որ մեղադրյալները կասկածվում են խարդախության, ինչպես նաև պաշտպանական սարքավորումների արտահանման վերահսկման մասին օրենքի այլ խախտումների մեջ: 

Հիշեցնենք, որ 2017-ի աշնանը Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչները նոր իսրայելական անօդաչուների գործարկման հնարավորությունը դիտարկելիս երկիր ժամանած մասնագետներին խնդրել են ցուցադրել Orbiter 1K կամիկաձե-անօդաչուի հնարավորությունները: Այդ նպատակն իրականացնելու համար անօդաչուն կառավարող օպերատորներին առաջարկել են հարվածել երկու երկրի սահմանին գտնվող հայ զինծառայողների դիրքերի ուղղությամբ: 

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`