Իսրայելի Քնեսեթում քննարկվել է Հայոց Ցեղասպանության հարցը
14/05/2014 18:28

Իսրայելի Քնեսեթը երեքշաբթի օրը հատուկ լիագումար նիստ է անցկացրել՝ քննարկելու Հայոց ցեղասպանության թեման, փոխանցում է The Jerusalem Post-ը:
Հարցը օրակարգ էր ներկայացրել «Մերեց» կուսակցության պատգամավոր Զահավա Գալ-Օնը՝ կոչ անելով երկրի կառավարությանը ճանաչել Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը մինչև այդ ողբերգական իրադարձությունների 100-ամյա տարելիցը:
Քնեսեթի այս քննարկումները «չեն մեղադրում ժամանակակից որևէ երկրի, այլ ավելի շուտ ցույց են տալիս, որ մենք մեզ նույնականացնում ենք կոտորածի զոհերի հետ և գիտակցում ենք դրա ահավոր հետևանքները,- հայտարարել է Քնեսեթի խոսնակ Յուլի-Յոել Էդելշտեյնը՝ շարունակելով, - Մենք գործում ենք որպես հրեաներ և հավատարիմ ենք ճշմարտությանն ու այլ ժողովրդի տառապանքներին: Մենք չենք կարող հերքել պատմությունը և անտեսել մարդկային արժեքները դիվանագիտական և քաղաքական զգուշությունից ելնելով»:
Սակայն նախաձեռնության հեղինակ Զահավա Գալ-Օնը այդպես չի արտաբերել ցեղասպանություն բառը՝ նշելով, որ «ժամանակն է, որպեսզի Իսրայելի կառավարությունը ճանաչի հայ ժողովրդի կոտորածը»: Ինչը, ըստ Գալ-Օնի, Թուրքիայի հետ հարաբերությունները փչացնելու նպատակ չի հետապնդում:
Այս թեմայով
Վանի թագավորությունում կին մարտիկներ կային. Forbes27/11/2019 20:15
Նախամաշտոցյան հայերենը շումերական սեպագրերում. Ալբերտ Մուշեղյան15/11/2019 21:50
Վանա կատուները Հայկական լեռնաշխարհում ապրում են մի քանի հազարամյակ. ուսումնասիրություն04/11/2019 23:36
Մարդինում 11.000-ամյա վաղեմության տաճար են հայտնաբերել. այն Պորտասարի կրկնօրինակն է02/11/2019 18:50
Էրզրումում փորձել են ոչնչացնել հայոց Մենուա արքայի 3000-ամյա արձանագրությունը28/10/2019 23:11
Էրեբունուց հայտնաբերված ջրավազան12/10/2019 15:56
Առաջին անգամ սինթետիկ ներկ օգտագործվել է Վանի թագավորությունում28/08/2019 22:35
Խարբերդում մ.թ.ա. 1700թ. սառնարան է հայտնաբերվել31/07/2019 23:10
Ուրֆայի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին ավերվում է31/07/2019 16:27
Սեբաստիայի հայկական եկեղեցին թանգարան կդառնա29/07/2019 14:24
Մենք ենք մեր միակ փրկիչը, և դա պետք է գիտակցենք. Վահան Սեթյան10/04/2016 01:18
«Ձայն Արարատի»-32 Պապ Թագավոր (Հաղորդաշար)30/07/2014 20:55