«Ստալինն է Արցախը հանձնել Ադրբեջանին». «Ալ-Ջազիրա»-ի հաղորդումը

«Ստալինն է Արցախը հանձնել Ադրբեջանին». «Ալ-Ջազիրա»-ի հաղորդումը

1988թ-ի երկրաշարժից 30 տարի անց

1988թ-ի երկրաշարժից 30 տարի անց

Իսրայելի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Պաղեստինի հետ հրադադարի համաձայնագրի պատճառով

14/11/2018 21:03

Իսրայելի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Պաղեստինի հետ հրադադարի համաձայնագրի պատճառով

Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը հրաժարական է տվել: Նրա հրաժարականի պատճառն Իսրայելի կառավարության և պաղեստինյան «Համաս» խմբավորման միջև նախօրեին ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունն է:

Այդ պայմանավորվածությունը Լիբերմանը որակել է որպես «հանձնվել ահաբեկիչներին»:

Նա այսօր հայտարարել է, որ իր ազգայնական կուսակցությունը դուրս է գալիս կոալիցիայից: Այդ քայլի հետևանքով վարչապետ Բենյամին Նեթանյահուի կոալիցան նվազ մեծամասնություն կունենա խորհրդարանում:

Նշենք, որ վերջին օրերին իսրայելա-պաղեստինյան լարվածությունը սրվել էր, երբ Իսրայելի հատուկ ջոկատայինները նոյեմբերի 11-ին գաղտնի գործողություն էին իրականացրել Գազայի հատվածում:

Ի դեպ, նշենք, որ Լիբերմանը ջերմ հարաբերություններ ուներ Ադրբեջանի հետ և հաճախ էր այցելում այդ երկիր:

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`