Հսկաների հետքերը Հայաստանում

Հսկաների հետքերը Հայաստանում

Եթէ մէկը զաւակին չէ մկրտած չի կրնար հայկական դպրոց ղրկել. խօսքը յատկապէս ուղղուած է ծպտեալ հայերուն. Բ. Էստուկյան

Եթէ մէկը զաւակին չէ մկրտած չի կրնար հայկական դպրոց ղրկել. խօսքը յատկապէս ուղղուած է ծպտեալ հայերուն. Բ. Էստուկյան

Հեղինակ :

Արթուր Արմին

Ինչպե՞ս կարող են զարգանալ ներքաղաքական դեպքերը առաջիկա մեկ տարվա ընթացքում

06/09/2018 22:36

Ինչպե՞ս կարող են զարգանալ ներքաղաքական դեպքերը առաջիկա մեկ տարվա ընթացքում

 

Ինչպե՞ս կարող են զարգանալ ներքաղաքական դեպքերը առաջիկա մեկ տարվա ընթացքում


( Յոթ փաստեր և ապագայի վեց հնարավոր տարբերակներ)

 

Հեղափոխություն՝ դա պետք է նշանակեր, նախկին ռեժիմի կողմից հասարակությանը պարտադրված այսօրվա ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ կասեցում։ 

Այլապես՝

ԸՍՏ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ՝
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՆ Է ՈՐՈՇԵԼՈՒ Հայաստանի Հանրապետության քաղաքական ՄՈՏ ԱՊԱԳԱՆ։

Իսկ ստեղծված իրավիճակը պարզ տեսնելու և հասկանալու համար, թե ՎԱՂՆ ինչ է լինելու, կան հստակ չափրոշինչներ, որոնք ցուցում են, թե ինչ տարբերակներ կան՝ ՎԱՂՆ ո՞ւր ենք հայտնվելու։

ՓԱՍՏԵՐ

Սահմանադրության Հոդված 89.

«Ընտրական օրենսգիրքը երաշխավորում է կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը: Եթե ընտրության արդյունքով կամ քաղաքական կոալիցիա կազմելու միջոցով կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա կարող է անցկացվել ընտրության երկրորդ փուլ: Երկրորդ փուլի անցկացման դեպքում թույլատրվում է նոր դաշինքների ձևավորումը: Քաղաքական կոալիցիա կազմելու սահմանափակումները, պայմանները և կարգը սահմանվում են Ընտրական օրենսգրքով»:

Եվ ուրեմն՝

 

1- Եթե ՀՀ վարչապետի թիմն ընդունում է ու գործում է միմիայն այսօրվա ՀՀ Սահմանադրության շրջանակներում, կնշանակե իշխանության ամեանզորեղ ուժային լծակը Ազգային Ժողովում մեծամասնություն կազմող ՀՀ Հանրապետական Կուսակցությանն է պատկանում (Թեև այդ խմբակցությունում մնացել են շուրջ 40 պատգամավոր, սակայն նրանց խմբակցությունը դեռ մնում է մեծաքանակը` շուրջ 48 պատգամավոր)։

Եվ ահա Հայաստանի հասարակությանը պարտադրված ՀՀ այլանդակ Սահմանադրությամբ ստեղծվել է մի իրավիճակ, ըստ որի ՀՀ Ազգային Ժողովը, պարտադրված ու վախենալով, ԱԺ-ի քաղաքական ուժերի կոնսենսուսով հաստատել է Նիկոլ Փաշինյանին, սակայն բոլորը գտնվում են մեկ տարի սպասման վիճակում, որպեսզի նրան սատարող ժողովրդական ալիքի նվազոման դեպքում, ռիսկ անեն բացառել ամբոխակերտ մասսաների ներկայացուցչին։

 

2- ՀՀ Գործադիր իշխանության ղեկը ստանձնած այսօրվա վարչապետին սատարող ուժերը ոչ թե քաղաքական-ինստիտուցիոնալ են, այլ հրապարակային ու ամբոխակերտ են, որը ենթադրում է, որ նա ունի իմպուլսային և ժամանակավոր հենարան, որը պերմանենտ քաղաքական հենարան չէ։ Սա միայն ձեռնտու է Ս․Ս․-ին և ԱԺ-ում մեծամասնություն կազմող «Հանրապետականներին»։

— ՀՀ վարչապետի կողմից տարվող քրեական ցնցումային գործերի ցուցադրական հայտարարումներով գործընթացը կարող է հասարակությանը կերակրել ու բավարարել միմիայն մի քանի ամիս ևս, բայց ոչ ավելի։ 

— Հատկապես, որ Ս․Ս․-ի դեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երբեք չի կարող գործ հարուցել ու չի գնա նման քայլի, մեկ պարզ պատճառով՝ ՀՀ Սահմանադրությամբ վերջնական ուժային ՈՐՈՇԻՉ լծակը ԱԺ-ում մեծամասնություն ունեցող ֆրակցիայի ձեռքին է։ Բայց մյուս կողմից մարդկանց ենթագիտակցության մեջ պարզ հարցադրում է առաջանում՝ Ո՞ՒՄ ԴԵՄ ԷՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ, և արդյո՞ք դա հեղափոխություն էր։ Եվ այսպիով, նա այնքան ժամանակ կունենա կոնսեսիում ԱԺ-ում, որքան որ կկարողանա ՀՀ հրապարակը լցնել մասսաներով։ Բայց ժողովուրդը կսկսի նվազել, քանի որ իր հեղափոխությունը Ս․Ս․-ի ռեժիմի դեմ էր ու այս առումով նոր վարչապետը կաշկանդված է կտրուկ գործողություններ անելու հնարավորությունից։ 

— Համակարգային, ֆունդամենտալ փոփոխություններ անել այս Սահմանադրության և այս ԱԺ-ի շրջանակներում՝ նույնպես անհնարին է։

 

3- ՀՀ-ում արդեն ներքին քաղաքական խաղի մեջ են մտել նաև գերտերությունները՝ իրենց տեղական ներկայացուցիչներով (ԱՄՆ Պետդեպարտամենտի և մյուս կողմից Լավրովի անթույլատրելի հայտարարությունն արդեն խոսում են միջամտությունների մասին)։

— ՀՀ-ում ո՞ր քաղաքական ուժերը կարող են դառնալ ռուսական լծակներ․

ա) նրանք, ում ներկայությունը պայմանավորված է ռուսական քաղաքականությամբ,


բ) նրանք, ում շահերը պայմանավորված են ռուսական տնտեսական շուկայով։ 

— ՀՀ-ում ո՞ր քաղաքական ուժերը կարող են դառնալ արևնտյան լծակներ․ 

ա) նրանք՝ ովքեր սնվել ու պատրաստվել են արևմտյան կառույցներում,


բ) նրանք՝ ում գումարները գտնվում են արևմտյան բանկերում։

 

4․- ՀՀ Հանրապետական կուսակցությունն իր մեջ տրոհման ճաքեր է ցուցում։ Շատերը, դժգոհ լինելով, որ Ս․ Սարգսյանը իրենց գցեց՝ անտեր թողեց, քարոզում են Ռ․ Քոչարյան, որն անթաքույց եղել ու մնում է ՆԱԵՎ ռուսական շահերին հարմար ներկայացուցիչ, սակայն հասարակության համար անընդունելի։ Այս ամենով հանդերձ, ամենակարևորը՝ «Հանրապետական» կուսակցությունը ժողովրդի մեջ լիովին բարոյազրկված է և չունի որևէ սատարում։

 

5 - ԱԺ-ում ներկայացչություն ունեցող ՀՅԴ-ն չունի ժողովրդական լայն մասսաների համակարանքը։

 

6 - Նախկին «ԵԼՔ» դաշինքը տրոհված է։

 

7 - «Բարգավաճ Հայաստնանն» ունի, թե՛ ԱԺ-ում լուրջ թվաքանակ, թե՛ ժողովրդի մեջ ունի սատարում․ առնվազն չունի բարոյազրկվածի համարում։ Սակայն նրա ղեկավարի բիզնեսների ապրանքային ողջ շուկան հիմնականում Ռուսաստանն է․ և ուրեմն կլինի հնարավոր կանխվածություն Կրեմլից։

 

ՀՆԱՐԱՎՈՐ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ


- ՀՆԱՐԱՎՈՐ ՏԱՐԲԵՐԱԿ 1

- «Հանրապետականների» մի մասը սպասում է այսօրվա վարչապետի ու նրա թիմի հետևում կանգնած ժողովրդական սատարի նվազեցմանը, որպեսզի ինչ-որ քայլ անի՝ ինչ-որ չափով հետ վերցնելու համար իր կորցրած դիրքերը։ Սակայն լավ հասկանում են, որ իրենց թեկնածուն կամ դրածոն պետք է լինի ՆՈՐ ՄԱՐԴ, ՆՈՐ ԱՆՈՒՆ (հնարավոր տարբերակ է ԱԱԾ այսօրվա ղեկավարը, որին արդեն փիառում են ոչ անկախ ԶԼՄ-ները)։

 

- ՀՆԱՐԱՎՈՐ ՏԱՐԲԵՐԱԿ 2

Ս․Ս․-ին ձեռք է տալիս «ԳԾՎԱԾ ՍԱՀԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ՉԵԿՈՂ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ» այսօրվա տարբերակը և մի քանի տարի նրա վարչապետությունը։ Ս․Ս․-ն խաղում է օրվա իրադարձությունների և արագ իմպրովիզների մեթոդով։ Այս պարագայում Նիկոլն ու նիկոլականները հին համակարգի մեջ կդառնան հաջորդ վիշապն ու ժողովրդի ատելին։ Կլինեն նոր հուսալքումներ, նոր արտագաղթ և այլն։

(Սա ամենահետաքրքիր տարբերակն է։ Ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ Գործադիր իշխանությունը և Օրենսդիր իշխանությունը հակադրությամբ միասնության մեջ են՝ լարված են, ստիպված են կատարելու թեկուզ կոսմետիկ, բայց ցնցումային քայլեր, որպեսզի ձգեն իրենց կյանքը։ «Հանրապետականների» մեծ մասն ունի ներքին ընդվզում, սակայն կուսակցության հայրիկ՝ Ս․Ս․-ն, ըստ ՀՀ Սահմանադրությամբ նրան տրված իրավունքներով, հնարավորինս բալանսավորում է ու վերահսկում է իրավիճակը։ Չմոռանանք, որ առանց «Հանրապետականների» կողմից տրված 10 ձայների, Նիկոլը չէր կարող դառնալ վարչապետ։ Սակայն, կարճ ժամանակային տարածքում սա հնարավոր է, բայց տարիներով երկարաձգել նման վիճակը, չեմ կարծում, թե հնարավոր է)։

 

- ՀՆԱՐԱՎՈՐ ՏԱՐԲԵՐԱԿ 3

 «Հանրապետականների»  հայրիկը համարվող Սերժ Սարգսյանի պլանները տարբերվում են կուսակցության շարքայինների՝ որոշ պատգամավորների պլաններից, և սա նրանց համար դիտվում է որպես դավաճանություն։

«Հանրապետականների»  մի մասը կարող է դուրս գալ կուսակցության կազմից (արդեն կան) և մնալ ազատ պատգամավոր ու սատարել այլ խմբակցությունների։


Նիկոլ Փաշինյանի ժողովրդական սատարման նվազման փաստով, Ազգային Ժողովի պատգամավորների ֆրակցիաներ կազմած մեծամասնությունը կգտնի այդ մեծամասնության համար ձեռնտու ՆՈՐ ՄԱՐԴՈՒՆ։ Հնարավոր ռացիոնալ տարբերակը Գ․ Ծառուկյանն է, որին դեմ չեն լինի՝ ՀՅԴ-ն, «Հանրապետականների»  մի մասը, Ռ․ Քոչարյանն ու նաև Կրեմլը, և գուցե նաև ժողովրդի մի ստվար հատվածը համակերպված համաձայնվի։

 

- ՀՆԱՐԱՎՈՐ ՏԱՐԲԵՐԱԿ 4

Տեղի են ունենում ԱԺ-ի արտահերթ ընտրություններ և ԱԺ-ի կազմը դառնում է բազմաբղետ ու բազմակուսակցական, որտեղ «Բարգավաճ Հայաստանն» ունենում է մեծամասնություն։

Ինչո՞ւ։ Դե որովհետև ահռելի ֆինանսական միջոցները, ողջ ՀՀ տարածքում կուսակցական կառույցների գոյությունը, ընտրական փորձը և այս հեղափոխությանը սատարելով՝ ժողովրդի համար ատելի չդառնալը, ենթադրում է նման հնարավոր տարբերակի մեծ հավանականություն, որից վախենում են, թե՛ Ս․Ս․-ն, թե՛ Ն․Փ․-ն։ (Հնարավոր ու սպասելի է «Բարգավաճի» ղեկավարի դեմ Ն․Փ․-ի կողմից քննչական լծակների ուղղորդում)։

 

- ՀՆԱՐԱՎՈՐ ՏԱՐԲԵՐԱԿ 5

Նոր քաղաքական կուսակցություններ ու խմբավորումներ կազմած նոր ուժերը, ժողովրդական նոր միտինգներով՝ ի չիք է անում բոլոր գաղտնի պայմանավորվածությունները, և սկսվում է քաղաքական քաոսը (հավանականությունը շատ մեծ է)։


- ՀՆԱՐԱՎՈՐ ՏԱՐԲԵՐԱԿ 6

5-րդ տարբերակից հետո, իրական ազգային ուժերը համախմբվելով ստեղծում են իրական ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՄԲ (ցավոք, քիչ հնարավոր տարբերակ է)։

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Եթե ԱԺ ընտրությունները լինեն մեկ տարի հետո, ապա քաղաքական ազդեցության հնարավորություններից կզրկվեն, թե՛ «Հանրապետականները», թե՛ Նիկոլն ու իր թիմը։ Կամ նորից լցոնումներով, կունենանք նորից հին կառուսելը։

Եթե Ս․Ս․-ի և որոշ «Հանրապետականների» համար այսօրվա գոյություն ունեցող ձեռնտու ձևաչափը պահպանվի տարիներով՝ այսինքն Նիկոլը շարունակում է լինել վարչապետ Ս․Ս․-ի և որոշ «Հանրապետականների» ձեռնտու վերահսկողությամբ, ապա թող Ս․Ս․-ն նման հույսեր չփայփայի։ Նման տարբերակը քիչ հնարավորներից է։ 6-8 ամիս հետո նոր առաջնորդներով հասարակությունը նորից ոտքի կկանգնի ու այս անգամ սելավի նման կմաքրի բոլորին, գուցե ստեղծելով քաոսային վիճակ։

Բոլոր վերլուծումները ցուցում են, որ Ն․ Փաշինյանի թիմն «ուշացել և ուշանում է սրընթաց գնացքից»։

— Վարչապետ դառնալով՝ նա պետք է իր անօրինակ վարքագծով լուծարեր ԱԺ-ն և նոր ընտրություններով ձևավորեր նոր ԱԺ՝ իրեն սատարող մեծամասնություն ձևավորելով (Եթե իհարկե, չկար Ս․Ս․-ի հետ գաղտնի պայմանավորվածություններ)։ ԱԺ-ն արձակելու ու նոր ԱԺ ձևավորելու գործելաոճը նրան կընձեռներ լիակատար ազատություն իր հետագա գործունեության համար։

— Ս․Ս․-ի ռեժիմի ձևավորած այսօրվա ՀՀ Սահմանադրության և օրենքների շրջանակներում և հին համակարգում մնալով՝ այսօրվա «հեղափոխական» գործադիր անփորձ իշխանությունը դատապարտված է պարտության կամ դառնալու է հաջորդ վիշապը։

Այս ամենով, ՎԵՑ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԻՑ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԱՄԵՆԱՀՆԱՐԱՎՈՐ ՏԱՐԲԵՐԱԿԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՔԱՈՍՆ Է։ Յո՞ երթաս Հայաստան։

 

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`