Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Սահմանամերձ Վահանում պատերազմը չի մոռացվում

Ինչո՞ւ է մեծացել Ռոքֆելերների հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ

19/02/2019 21:54

Ինչո՞ւ է մեծացել Ռոքֆելերների հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ

Օրեր առաջ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Մյունխենում հանդիպել է «Ռոքֆելեր եղբայրների հիմնադրամ»-ի (Rockefeller Brothers Fund) նախագահ Ստեֆան Հայնցի հետ։ 

Ըստ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության, զրուցակիցները խոսել են գիտական հետազոտությունների բնագավառում, ինչպես նաև կլիմայի փոփոխությունների ու ջրային պաշարների կառավարման ոլորտներում համագործակցության, համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունների մասին։

Հետաքրքիրն այն է, որ վերջին տարիներին Ռոքֆելերների ընտանիքը խիստ հետաքրքրված է Հայաստանով, եթե այս անգամ մեր երկրի ջուրն է նրանց քննարկման թեման, ապա անցյալ տարի Ռոքֆելերների ընտանիքը բոլորովին այլ մտադրություններով մասնավոր այց է կատարել Հայաստան: Վերջիններս մասնավոր այցի ընթացքում այցելել են Մատենադարան, բայց ոչ թե զբոսաշրջիկի կարգավիճակով, այլ հստակ պայմանավորվածություններ ձեռք բերելու նպատակով: Տեղեկություններ չկան, թե Մատենադարանից զատ էլ ուր են այցելել աշխարհի կառավարիչները:

Բայց ակնհայտ է, որ Հայաստանի շուրջ լուրջ զարգացումներ են տեղի ունենում, որից անմասն չեն մնում նաև համաշխարհային մակարդակի խաղացողները: Այնուամենայնիվ, հարկավոր է ուշի-ուշիով հետևել, թե ինչ է թաքնված այս հանդիպումների և այցերի ետևում:

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`