Սուրբ Ղազար կղզու ձեռագրատան մատյանները

Սուրբ Ղազար կղզու ձեռագրատան մատյանները

Ինչո՞ւ են Բաղրամյան 26-ը ցանկանում դարձնել «Հանրապետության տուն»

17/04/2019 22:34

Ինչո՞ւ են Բաղրամյան 26-ը ցանկանում դարձնել «Հանրապետության տուն»

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը գրավոր դիմել էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, որպեսզի նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրն անվանակոչվի «Հանրապետության տուն» անունով։

168.am-ին նախագահի գրասենյակի պատասխանատու Հասմիկ Պետրոսյանն ասել է, որ Հ. Մարությանն արդեն ուղարկել է գրավոր պատասխանը, որտեղ մասնավորապես նշել է, որ ՀՀ նախագահի նստավայրը «Հանրապետության տուն» անվանակոչելու հարցը, ըստ սահմանված կարգի, կներկայացվի քաղաքապետարանի ավագանու ապրիլի 23-ին կայանալիք նիստի քննարկմանը։

Պարզվում է՝ Նախագահի նստավայրը որոշել են անվանափոխել՝ վերանվանելով «Հանրապետության տուն», քանի որ  2019 թվականի մարտի 1-ից Հանրապետության նախագահը և իր աշխատակազմը Մաշտոցի պողոտա 47 հասցեից տեղափոխվել են Բաղրամյան պողոտա  26 հասցեում գտնվող նախագահական նստավայրի վարչական շենք, իսկ նույն շենքում աշխատասենյակ է նախատեսված նաև ՀՀ վարչապետի համար, նրան ընձեռված է նաև արարողակարգային նշանակության դահլիճներից օգտվելու հնարավորություն:

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`