Աշխարհի բազմաթիվ երկրներ այցելած բլոգերի արկածները Հայաստանում

Աշխարհի բազմաթիվ երկրներ այցելած բլոգերի արկածները Հայաստանում

Ի՞նչ են պատմում շումերական էպոսները Արատտայի և Շումերի հարաբերությունների մասին

25/01/2016 22:58

Ի՞նչ են պատմում շումերական էպոսները Արատտայի և Շումերի հարաբերությունների մասին

«Ազատ Ձայն»-ն իր ընթերցողին է ներկայացնում հայագետ Մարտիրոս Գավուքճյանի աշխատությունից մի հատված, որտեղ ցույց է տրվում Արատտայի տեղադրության ու նրա՝ Շումերի հետ ունեցած կապը, որն ակնհայտ է դառնում մեզ հասած մի շարք դյուցազնավեպերից՝ «Գիլգամեշ», «Էնմերկարը և Արատտայի տերը», «Լուգալբանդա և Էնմերքար» և այլն: Հենց այս դյուցազնավեպերը թույլ են տալիս ավելի լավ պատկերացում կազմել Արատտայի և Շումերի միջև եղած տնտեսական, քաղաքական և կրոնական սերտ կապերի մասին: Ստորև կներկայացնենք փաստերը:

Ըստ այդմ՝ մեզ հասած դյուցազնավեպերից պարզ է դառնում, որ սիրո և պատերազմի Ինաննա դիցուհին պատկանում էր նախ Արատտային, ուր որտեղ նա ուներ տաճար: Հետո Էնմերքարը Էրեք է բերում Ինաննային ու այդտեղ նրա համար հիմնում Eanna տաճարը:

Ինաննան համարվել է Էնմերքարի (արևի աստված Utu-ի որդին) քույրը:

Արատտայի և Շումերի միջև առկա քաղաքական կապը վկայում է այն, որ դյուցազնավեպերի տարբերակներից մեկում Էնմերքարը պահանջում է, որ Արատտայի տերը ենթարկվի իրեն, մեկ այլ դեպքում Էնմերքարը օգնություն է խնդրում  Արատտայից՝ Էրեքը օտար ու թշնամի Martu-ի պաշարումից ազատելու համար, և մերթ էլ Արատտայի տերն է պահանջում, որ Էնմերքարը ենթարկվի իրեն: Սրանից կարելի է եզրակացնել, որ այս դյուցազնավեպերը մի մեծ և ընդհանուր էպոսի առանձին դրվագներ կամ հատվածներն էին ներկայացնում:

Արատտայի և Էրեքի միջև կան տնտեսական, կրոնական, մշակութային շատ սերտ կապեր:

Օրինակ՝ Էրեքը Արատտայից ստանում էր մետաղներ ու թանկագին քարեր (ոսկի, արծաթ, լազուրիտ), շինաքարեր («լեռան քարեր»), մետաղագործներ ու քարագործ-որմնադիրներ, իսկ ինքը՝ Արատտա է ուղարկում ցորեն:

Էնմերքարը պահանջում է, որ Արատտայի ժողովուրդը գա ու կառուցի տաճարներ ու մեհյաններ՝ նրանց թվում և Eridu քաղաքի տաճարը:

Էնմերքարի պատգամավորը, Արատտա հասնելու ճանապարհին, անցնում է 7 լեռներ՝ գնալով Անշան լեռնաշղթայի «մի ծայրից մյուսը»: Սա նշանակում է, թե նա չի անցել Անշանի վրայով մի կողմից մյուսը, այլ գնացել է նրա ուղղությամբ՝ «մի ծայրից մյուսը»՝ ճանապարհին անցնելով  7 այլ լեռներ, որոնցից կարևորագույնն է Hurum-ը: Հետևաբար հավանական է, թե Անշանը հենց Զագրոս լեռնաշղթան էր, որ ձգվում է Էլամից մինչև Վասպուրական՝ Ուրմիո լճից արևմուտք:

Շումերական Էրեքից դեպի Արատտա  տանող ճանապարհի վրա կա Hurum լեռը, որին Kramer-ը համարում է Վանա լճի շրջապատի խուրիի ժողովրդի հայրենիքը:

Արատտայի տեղադրման համար՝ դյուցազնավեպում գտնում ենք հետևյալ ցուցմունքները.

Էրեքի ու Արատտայի միջև, ինչպես ասվեց, կա Վանա լճի մոտակայքի խուրի ժողովրդի Hurum լեռը: Սրա մասին Kramer-ը գրում է.«The Hurrians, as is well known, lived originally on the Mount Hurum, the region about Lake Van»: Այդ լեռը, ըստ ցուցումի, համապատասխանում է վանա լճից վատ գտնված Հարիա լեռներկրին, ուր կա Ուրուատրի (Խորենացու հիշած Արարադ) լեռնաշղթան: Ուրեմն Արատտան գտնվում էր Հարիա-Ուրուատրիից վեր: Քանի որ Հուրում լեռը գտնվում էր Էրեքի ու Արատտայի միջև,ապա Արատտան չէր կարող գտնված լինել Ուրմիո լճից արևելք՝ կասպից ծովի շրջանում, որովհետև այդպիսի դեպքում, նախ՝ հուրումը չէր ընկնի Էրեքի ու Արատտա քաղաքների միջև , երկրորդ՝ Արատտային պատկանած մետաղի ու քարի հանքավայրերն էլ դուրս ու հեռու կմնային դեպի Շումեր տանող ջրատար ուղիներից; Արատտայի մաշմաշը հավանականորեն ասում է, թե ինքը կհնազանդեցնի բոլորին, ներքևից վերև, ծովից  (Պարսից ծոցից) մինչև մայրիների (Ամանոս) լեռը: Ուրեմն, Արատտան գտնվում էր այդ շրջաններից ուղիղ վերևներում (ոչ թե հեռու՝ Կասպից ծովի հարավային կողմերում):

Արատտայի շինաքարերը և մետաղը Էրեք տանելու համար՝ դյուցազնավեպում խոսք կա գետի ու նավերի մասին: Միջագետքում դեպի Շումեր տանող նավարկելի գետերն են միայն Տիգրիսը և Եփրատը: Հետևաբար խոսքը վերաբերում է այս գետերից մեկին: Սա մի երկրորդ փաստ է, որ Արատտան գտնվում էր Եփրատ և Տիգրիս գետերի ակնաղբյուրների լեռնաշխարհում: Դիցավեպի տվյալները թելադրում են գետի համար նկատի առնել հատկապես Հարիա-հուրում լեռներկրի շրջանում կամ նրա մոտից կամ մեջից անցնող Տիգրիսն ու նրա կարևոր ճյուղը հանդիսացող Մեծ Զաբը:

Երրորդ փաստը (թե Արատտան գտնվում էր Միջագետքի նշված գետերի հոսանքի վերևներում) գտնում ենք այն տվյալներում, թե ցորենը Էրեքից Արատտա տարել են անասունների վրա բեռնելով և ոչ թե նավերով, քանի որ փոխադրումը չէին կարող (կամ դժվար էր) կատարել նավերով՝ գետի հոսանքն ի վեր;

խոսք կա գետի անսովոր ձկան մասին:

Աչքի առաջ ունենալով մեծ Զաբ-Տիգրիս ջրմուղին՝ Արատտայից Էրեք մետաղ, շինաքարեր ու վարպետներ փոխադրելու առթիվ դյուցազնավեպում գետի անսովոր ձկան մասին հիշատակություն կա: Գավուքճյանի կարծիքով, դա առասպելական երևակայության արդյունք չէ, այլ բխում է իրական հիմքից: Հիրավի, այդ շջանում գտնվում է գետերի համար անսովոր մեծությամբ մի վիթխարի ձկնատեսակ: Համաշխարհային երկրորդ պատերազմից առաջ, անձամբ հայագետը տեսել է հսկա ձկներ, որոնց բերել ու կտրատելով վաճառել են Մուսուլ քաղաքում:

Արատտայի և Էրեքի միջև նկատվում են նաև պետական կառուցվածքի համանմանություններ: Երկու քաղաք-պետությունների գլխում եղել են «en»-ը (քուրմ-արքա) և «ծերեր»-ի (երևի համայնքների) խորհուրդը. երկու երկրներն էլ ունեցել են վարչական-քաղաքական ու պետական գործերի նույն տիպի բաժանմունքներ՝ նույն տերմիններով կոչվող պաշտոններ ու պաշտոնյաներ (ensi, sukkal, shatam, ragoba. ugula):

«Ազատ Ձայն» լրատվականի նյութերն օգտագործելիս պարտադի՛ր նշեք սկզբնաղբյուրը նյութի հիպերակտիվ հղումը:

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`