«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

Սերժ Թանկյանը՝ Ամուլսարի մասին

Սերժ Թանկյանը՝ Ամուլսարի մասին

Հեղինակ :

Մարիամ Ղուկասյան

Թուրք-ադրբեջանական հարաբերությունները ԽՍՀՄ փլուզումից հետո

20/01/2019 14:17

Թուրք-ադրբեջանական հարաբերությունները ԽՍՀՄ փլուզումից հետո

Հարավային Կովկասն իր աշխարհաքաղաքական դիրքով, բնական հարուստ պաշարներով միշտ գտնվել է աշխարհի տերությունների ուշադրության կենտրունում: Խորհրդային Միության փլուզումից և նորանկախ պետությունների ի հայտ գալուց հետո, հետխորհրդային տարածքում իրար բախվեցին բազմաթիվ աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական շահեր:

Հետխորհրդային տարածքում մրցակցությունը հիմնականում կապված էր Ռուսաստան և ԱՄՆ-ի հետ։ Բայց, իհարկե, տարածաշրջանում իրենց ազդեցությունների ընդլայման համար պայքար էին մղում Իրանն ու Թուրքիան։ Հետխորհրդային տարածաքում ստեղծված վակուումը լցնելու համար Թուրքիան և Իրանը մրցապայքարի մեջ մտան իրենց ազդեցությունը տարածելու համար: ԽՍՀՄ-ի փլուզումը և Հարավային Կովկասում ինքնիշխան պետությունների ի հայտ գալը որոշակի փոփոխություններ մտցրեց Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ:

Թուրք-իրանական մրցակցության հիմնական ուղղությունները դարձան Վրաստանն ու Ադրբեջանը: Իրանի Իսլամական Հանրապետությունը Ադրբեջանի հետ հարաբերություններում փորձում էր հենվել այդ երկրում շիայական մեծամասնության աջակցության վրա՝ շրջանառության մեջ դնելով ինչպես կրոնական, այնպես պատմական-մշակութային կապերը: Իսկ Թուրքիան Ադրբեջանի հետ հարաբերություններում հիմնական շեշտադրումը կատարում էր թյուրքալեզու եղբայրներ գաղափարի վրա: Թուրքիայի ղեկավարությունը, օգտվելով ստեղծված իրավիճակից, մասնավորապես, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ռուսաստանի ազդեցության թուլացումից, հայտարարում էր 120 միլիոնանոց նոր թյուրքական աշխարհի մասին: Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալը հայտարարում էր, որ 21-րդ դարը լինելու է թյուրքերինը իսկ Թուրքիայի վարչապետ Սուլեյման Դեմիրելն, իր հերթին, սկսեց խոսել Ադրիատիկից մինչև Չինական ծով ձգվող թյուրքական աշխարհի մասին:

ԽՍՀՄ փլուզումից հետո Թուրքիայի հարավկովկասյան քաղաքականության կաևոր բաղադիրիչ էին հանդիսանում թուրք-ադրբեջանական հարաբերությունները:

1991թ. օգօստոսի 30-ին Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Բարձրագույն խորհուրդը հռչակել է իր անկախությունը՝ ընդունելով Ադրբեջանի Հանրապետության անկախության վերակագման մասին հռչակագիրը: Ադրբեջանը համարվում է 1918-20թթ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդը: Այսպիսով, սկսվում է Արբեջանի որպես միջազգային սուբյեկտ, նորանկախ հանրապետության ճանաչման գործընթացը:
Ադրբեջանի Հանրապետության անկախությունն առաջինը ճանաչեց Թուրքիան: 1992թ. հունիսի 14-ի երկու պետությունների միջև հաստատվում են դիվանագիտական հարաբերություններ, 1992թ. Ադրբեջանում բացվում է Թուրքիայի դեսպանատունը, իսկ նույն թվականի օգոստոսին՝ Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատունը:

Ադրբեջանի առաջին նախագահ Ա. Մութալիբովի նախագահության տարիներին երկրի քաղաքականության հիմնական վեկտորը ուղղված էր դեպի Ռուսաստան: Տարբեր փորձագետներ նշում են, որ Մութալիբովը ԽՍՀՄ կողմից ընտրված նախագահ էր: Ադրբեջանի նախագահը դրական հարաբերություններ էր ուզում հաստատել նաև Թուրքիայի և Իրանի հետ: Նախագահության տարիներին, այդ շրջանում Թուրքայի նախագահ Թուրգութ Օզալի հրավերով ՝ 1992թ. հունվարի 23-24-ը Ա. Մութալիբովը մեկնում է Թուրքիա, այցի ընթացքում երկու երկրների միջև կնքվում է Բարեկամության և համագործակցության համաձայնագիր:

Արցախյան ռազմաճակատում կրած պարտությունները, ինչպես նաև սոցիալ-քաղաքական խնդիրները որոշակի բողոքի ալքի պատճառ է դառնում: Այս ամենի արդյունքում Ադրբեջանի խորհրդային քաղաքական-կուսակցական վերնախավը հեռացվեց իշխանությունից՝ կառավարումը զիջելով ազգայնական-թուրքամետ ուժին:

Ադրբեջանի անկախացման առաջին տարիներից ի վեր, թուրք ազգայնականները և կրոնական կազմակերպությունները լայն գործունեություն ծավալեցին Ադրբեջանում: Ադրբեջանում ստեղծվեցին մի շարք թուրք ազգայնական կառույցների տեղական ենթակառույցները, Էլչիբեյի օրոք անգամ թուրքերենը հռչակվում է Ադրբեջանի պետական լեզուն, ակտիվորեն կիրառվոմ է ազերի թուրք եզրույթը։

1991-1994թթ. Ադրբեջանում Թուրքիայի ազդեցությունն ամրապնդելու քաղաքականությունը համընկավ Ադրբեջանի քաղաքական վերնախավի ցանկության հետ, որը մեծապես պայամանավորված էր թուրքական օգնությամբ և անմիջական ներգրավվածությամբ ԼՂ հակամարտությանն՝ իր օգտին լուծելու տեսլականով: 1992-1994թթ. Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններում որպես որոշիչ գործոն հանդես են գալիս Ադրբեջանի Ժողովրդական ճակատի վարած պանթուրանական նկրտումները: Ադրբեջանում Թուրքիայի շահերի արտահայտիչն ու նպաստող գործոն համարվում էր Ադրբեջանի Ժողովրդական ճակատը՝ Էլչիբեյի գլխավորությամբ: Բանականաբար ազգայնական-թուրքամետ քաղաքական ուժն Ադրբեջանում կարող էր արդյունավետ դերակատարում ունենալ։ 1992թ. հունիսին, Ադրբեջանի Ժողովրդական ճակատի իշխանության գալուց հետո Ադրբեջանի արտաքին քաղաքական ուղղվածությունը կտրուկ փոխվում է: Թուրքիան համարվում է Ադրբեջանի հիմնական ռազմավարական դաշնակիցը: Ադրբեջանի նորընտիր նախագահը՝ Աբուլֆազ Էլչիբեյը, սկսում է վարել բացահայտ թուրքամետ և արևմտամետ քաղաքականություն՝ սառեցնելով հարաբերությունները Իրանի և Ռուսաստանի հետ:

 

Մարիամ Ղուկասյան

Թուրքագետ



Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`