Կառավարությունն արտահերթ նիստում քննարկում է արտակարգ դրություն հայտարարելու հարցը

Կառավարությունն արտահերթ նիստում քննարկում է արտակարգ դրություն հայտարարելու հարցը

Հայաստանի պատմության թանգարանում պահվող Քարաշամբի բրոնզեդարյա գավաթը

Հայաստանի պատմության թանգարանում պահվող Քարաշամբի բրոնզեդարյա գավաթը

Թուրքիան վավերացրել է Ադրբեջանի հետ ստորագրած արձանագրությունները

04/01/2020 18:06

Թուրքիան վավերացրել է Ադրբեջանի հետ ստորագրած արձանագրությունները

Անկարան վավերացրել է Թուրքիա-Ադրբեջան համատեղ տնտեսական հանձնաժողովի VIII նիստի շրջանակում Բաքվում ստորագրված արձանագրությունները: Այս մասին հայտնում է Resmi Gazete-ն:

Ըստ հաղորդագրության՝ արձանագրությունները ստորագրվել էին անցյալ տարվա սեպտեմբերի 16-ին Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայի Բաքու այցի շրջանակում: Նշենք, որ 2019 թվականի նոյեմբերին Ադրբեջանի հետ Թուրքիայի ապրանքաշրջանառությունը 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 25,610 մլն դոլարով՝ հասնելով 189,128 մլն դոլարի: 2019 թվականի նոյեմբերին Ադրբեջան Թուրքիայի արտահանումը կազմել է 158,163 մլն դոլար, իսկ Ադրբեջանից ներմուծումը՝ 30,965 մլն դոլար: 2019 թվականի հունվար-նոյեմբերին 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ապրանքաշրջանառությունն աճել է 106,541 մլն դոլարով՝ անցնելով 1,798 մլրդ դոլարից

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`