«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

«Ձայն Արարատի»-13 Ազգային գաղափարախոսություն (հաղորդաշար)

Սերժ Թանկյանը՝ Ամուլսարի մասին

Սերժ Թանկյանը՝ Ամուլսարի մասին

Թուրքիան ու Ադրբեջանն ուժեղացնում են համագործակցությունը ռազմական ոլորտում

20/12/2018 20:04

Թուրքիան ու Ադրբեջանն ուժեղացնում են համագործակցությունը ռազմական ոլորտում

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն Անկարայում տեղի է ունեցել հանդիպում՝ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մեթին Գյուրեքի և Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, գեներալ լեյտենանտ Քերիմ Վելիևի միջև։

Հանդիպումը կայացել է թուրք-ադրբեջանական բարձր մակարդակի ռազմական երկխոսության 11-րդ նիստի շրջանակներում, որն ընթացել է Անկարայում։ Քննարկվել են ռազմատեխնիկական, ռազմաուսումնական և ռազմաբժշկական ոլորտներին առնչվող հարցեր։

Ադրբեջանական կողմը հայտնում է, որ նիստի ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել ընդլայնել ռազմաբժշկական համագործակցությունը երկու երկրների միջև: Նշվում է, որ Թուրքիան և Ադրբեջանը շարունակում  են ամրապնդել համագործակցությունը ռազմական ոլորտում։

Թուրք-ադրբեջանական բարձր մակարդակի ռազմական երկխոսության 12-րդ նիստը կայանալու է Բաքվում՝ 2019թ.-ին։

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`