Թուրքիան կործանիչներ կարտադրի Ուկրաինայի հետ, ԱՄՆ-ի փոխարեն

04/12/2017 21:46

Թուրքիան կործանիչներ կարտադրի Ուկրաինայի հետ, ԱՄՆ-ի փոխարեն

ԱՄՆ-ի կողմից քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ուժեր»-ին (ԺԻՈՒ-YPG) զենքի վաճառքը և ՆԱՏՕ-ի ու Թուրքիայի միջև առաջացած լարվածությունը իր ազդեցությունն է ունեցել թուրքական ազգային ռազմարդյունաբերական ծրագրերի վրա:

Ermenihaber.am-ը, հղում անելով Թուրքական «Milliyet» թերթին, գրում է, որ խոսքը մասնավորապես թուրքական արտադրության «Hürjet» կործանիչ ինքնաթիռի նախագծի մասին է: ԱՄՆ-ի հետ առաջացած լարվածության պատճառով կործանիչի նախագիծն ամբողջությամբ վերանայվել է՝ հարմարեցվելով ոչ թե ամերիկյան, այլ արդեն ուկրաինական մոդելին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Hürjet»-ը իրականացնելու է նախագիծը ամերիկյան «SNC» ընկերության հետ համագործակցության շրջանակներում: Հիմա արդեն նախագիծը վերանայվել է՝ Ուկրաինայից գնվելիք շարժիչին և ավիացիոն համակարգերին համապատասխան:

Փոփոխություններ են կատարվել ինքնաթիռի շարժիչի, մարմնի, հետնամասի նախագծում: Ըստ որոշ ոչ պաշտոնական աղբյուրների՝ Թուրքիայի ավիացիայի և տիեզերագնացության ընկերությունը (TAİ) ուկրաինական «Sich»  ընկերությունից գնել է «Al-222» կարգի տուրբո շարժիչների արտադրության իրավունքը և կարտադրի դրանք հենց Թուրքիայում:

Նախատեսված է, որ «Hürjet» ինքնաթիռները Թուրքիայի զինված ուժերում կփոխարինեն T-38 ինքնաթիռներին: Առաջիկայում ծրագրվում է նոր օդաչուների ուսուցումը կազմակերպել հենց «Hürjet»-ի մասնակցությամբ: Շուրջ 3000կգ բեռ տեղափոխելու հնարավորություն ունեցող այս թեթև կործանիչները նախատեսված են Թուրքիայի և բարեկամ ու դաշնակից երկրների զինված ուժերի համար: Հավալրված կլինեն սահմանային վերահսկողության, ահաբեկչության դեմ պայքարի, օդային աջակցության և հարձակման համար անհրաժեշտ զինտեխնիկայով:


Այս թեմայով

ֆեյսբուք