Թուրքիայում պատգամավորներին կտուգանեն «Հայոց ցեղասպանություն» բառակապակցության համար

10/07/2017 15:37

Թուրքիայում պատգամավորներին կտուգանեն «Հայոց ցեղասպանություն» բառակապակցության համար

Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները կտուգանվեն «Հայոց ցեղասպանություն» բառակապակցության և 1915-ի իրադարձությունների մասին արտահայտությունների համար, որոնք կհակասեն այդ երկրում ընդունված մեկնաբանությանը: Այդպիսի առաջարկով են հանդես եկել իշխող կուսակցությունները նոր ներքին ընթացակարգային կանոնների շրջանակում, հայտնում է Hurriet-ը:

Նախաձեռնության նպատակն է արգելափակել ընդդիմության ելույթները որոշ հարցերի շուրջ, գրում է պարբերականը: Նաև կարգելվի արտասանել «Իրաքյան Քրդստան» բառակապակցությունը:

Այս թեմայով

ֆեյսբուք