«Ստալինն է Արցախը հանձնել Ադրբեջանին». «Ալ-Ջազիրա»-ի հաղորդումը

«Ստալինն է Արցախը հանձնել Ադրբեջանին». «Ալ-Ջազիրա»-ի հաղորդումը

1988թ-ի երկրաշարժից 30 տարի անց

1988թ-ի երկրաշարժից 30 տարի անց

Թուրքիայում նախնիներին բացահայտող կայքը խառնաշփոթ է առաջացրել. շատերի նախնիները թուրք չեն

23/02/2018 13:28

Թուրքիայում նախնիներին բացահայտող կայքը խառնաշփոթ է առաջացրել. շատերի նախնիները թուրք չեն

Թուրքիայի ներքին գործերի նախարարության բնակչության և քաղաքացիության հարցերի գլխավոր վարչության «էլեկտրոնային պետություն» նախագծի շրջանակներում գործարկված կայքում քաղաքացիներին հնարավորություն է ընձեռվել տեղեկություններ ստանալ նախնիների մասին և կազմել իրենց տոհմածառերը: Հաղորդում է Ermenihaber.am-ը:

Փետրվարի սկզբին գործարկված կայքը այցելուների աննախադեպ հոսքի պատճառով խափանվել էր՝ չդիմանալով ծանրաբեռնվածությանը: Այս կայքը գրավել է նաև Թուրքիայում բնակվող հայերի ուշադրությունը, որոնց մի մասը մազապուրծ է եղել ցեղասպանությունից՝ կորցնելով հարազատների մեծ մասին:

Կայքը պակաս կարևոր չէ նաև ցեղասպանության ժամանակ կամ դրանից առաջ իսլամ ընդունած հայերի համար: Կայքի տրամադրած տեղեկությունների համաձայն, սակայն, շատ հայեր «բացահայտեցին», որ ցեղասպանության ժամանակ կորցրած իրենց նախնիներից շատերը դեռ ողջ են: (Դա հավանաբար կապված է այն հանգամանքի հետ, որ վերջիներիս մահվան հետ կապված Օսմանյան կայսրությունում որևէ փաստաթուղթ չկա-խմբ.):

Ողջ կյանքում որպես թուրք կամ մուսուլման ապրած Թուրքիայի բազմաթիվ քաղաքացիներ, իրենց տոհմածառը կազմելիս, հանկարծ պարզում են, որ նախնիների շարքում կան մարդիկ, որոնք բնավ թուրք չեն եղել:

Նմանատիպ մի պատմություն է հրապարակել Ստամբուլում հրատարակվող «Ակոս» թերթը: Այս պատմության մասին թերթի խմբագրությանը տեղեկացրած անձը, սական, գերադասել է անանուն մնալ: Պատմությունն ընդհանուր գծերով ներկայացնում ենք ստորև.

«Երբ Հրանտ Դինքը սպանվեց, ներսս շատ ցավեց ու ինքս ինձ մտածեցի՝ «այս պետությունը այլևս չի լինի այնպիսին, ինչպիսին ես նրան գիտեմ»: Այդպես էլ եղավ: Կոնկրետ չեմ հիշում, թե երբվանից սկսեցի չհավատալ այն ամենին, ինչն ինձ պատմել, սովորեցրել ու նույնիսկ տեղ-տեղ թելադրել էին: Հրանտի սպանությունից հետո այլևս չկարողացա հավատալ պաշտոնական լեզվով ասվող որևէ բանի: Հարցուփորձ սկսեցի: Այդ հարցուփորձով ինձ մոտ արթնացած կասկածներն իրենց գագաթնակետին հասան երբ օրեր առաջ տոհմածառիս ցուցակում ընտանիքիս անդամներից մի կնոջ ազգան փոխարեն գծիկ էր դրված այդ ռեեստրում:  

Մորս մորական տատի անունը Էմսալ է, ազգանունը՝ չկա: Էմսալի հորական և մորական կողմերը նույնպես շարունակված չեն: Էմսալը ծնվել է 1909-ին: 1915-ին 6 տարեկան է եղել: Մարաշի Քյոշյուրգե գյուղից է կամ էլ մեկ ուրիշ տեղից է, բայց նրան գտել են Քյոշյուրգե գյուղում: Հարցուփորձ անելու, ուսումնասիրելու, հետքի վրա ընկնելու որևէ աղբյուր չունեմ:

Կարծես հայտնված լինեմ մի գլուխկոտրուկի մեջ, որի մասնիկների մեծ մասը կորած է:

Մի քանի տարի առաջ, երբ Զապել Եսայանի «Ավերակների մեջ» գրքի (գրքում մանրամասն ներկայացվում է 1909 թվականի Ադանայի կոտորածները) շնորհիվ բոլորովին այլ տեսանկյունից տեղեկացա, թե ինչ է կատարվել հորս ծննդավայր Օսմանիյեում ու մորս ծննդավայր Մարաշում (երկուսն էլ Կիլիկիայի քաղաքներից են եղել-խմբ.): Այդ ժամանակվանից գլխումս անընդհատ հետևյալ հարցերն են պտտվում՝ Ի՞նչ է արել այն ժամանակ (կոտորածի տարիներին-խմբ.) իմ ընտանիքը: Այդ ամենը տեղի ունենալու ժամանակ արդյո՞ք պաշտպանել է իր հարևաններին (հայ հարևաններին-խմբ.): Ինչպիսի՞ վերաբերմունք են ցույց տվել այն մարդկանց հանդեպ, որոնց հետ մինչ այդ ամեն օր իրար երեսի են նայել: Թե՞… շարունակությունը չեմ կարողանում մտածել: Բայց դե կամ էս կողմում են եղել, կամ՝ էն:  

Էմսալի ազգանվան դիմաց դրված գծիկը տեսնելուն պես սիրտս սկսեց ուժգին բաբախել: Հիշեցի մանկությունս: Հիշեցի մորական տատիս պատմածներն այն մասին, որ իր տատը որբ է եղել, 21 տարեկանում մահացել է ծննդաբերության ժամանակ, շատ գեղեցիկ կին է եղել ու հավանաբար շատ էլ տառապանքներ է կրել…

«Անհավատի վիժվածք»,- ասում էր տատս բարկացած ժամանակ: Չեմ կարողանում ինձ համոզել, որ պատահական արտահայտություն էր տատիկիս բերանում: Մանավանդ հաշվի առնելով, թե որտեղ էր նա ապրում: Ով իմանա՝ գուցե հենց նրան են հաճախակի այդպես անվանել: Այժմ չեմ կարող նրան հարցնել այդ մասին, քանի որ բավական ժամանակ է արդեն մեզ հետ չէ տատս:

Այժմ իմ դարդուցավը Էմսալի հետքը գտնելն է: Նույնիսկ անունն է շատ իմաստավորված թվում (Էմսալ-ը թուրքերենում «նախադեպ» իմաստը ունի-խմբ.): Հետաքրքիր է՝ ինչու՞ է ազգանվան տեղում գծիկ դրված, արդյո՞ք ուրիշ անուն չի ունեցել, ովքե՞ր են եղել նրա ընտանիքի անդամները, որտե՞ղ նա ծնվել է: Եթե նույնիսկ չկարողանամ գտնել, կարևոր է նրա հետքի վրա ընկնելը, ընկնել կարողանալը…»:  

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`