Փաշինյանի կոշտ պատասխանը՝ Ալիևին Նժդեհին ֆաշիստ ներկայացնելու վերաբերյալ

Փաշինյանի կոշտ պատասխանը՝ Ալիևին Նժդեհին ֆաշիստ ներկայացնելու վերաբերյալ

Թուրքիայում կոչ են անում չեղարկել Ստամբուլյան կոնվենցիան

02/10/2019 11:30

Թուրքիայում կոչ են անում չեղարկել Ստամբուլյան կոնվենցիան

«Թուրքիայի ընտանիքի մեջլիս» անունով կազմակերպության նախագահ Ադեմ Չևիքը թուրքական «Yeniakit» ազգայնական թերթի կայքին տված հարցազրույցում Թուրքիայի խորհրդարանին կոչ է արել չեղարկել Ստամբուլյան կոնվենցիան:

«Պետք է չեղարկվի այդ կոնվենցիան, որը նույնիսկ Հայաստանի կողմից չի վավերացվել» վերնագրով հրապարակման մեջ կայքը ներկայացրել է Չևիքի կոչը, որում վերջինս կոչ է անում հետևել կոնվենցիան չընդունած երկրների օրինակին ու չեղարկել այն: Այս մասին հաղորդում է ermenihaber.am-ը։

«Իրենց ընտանիքները պաշտպանող Ռուսաստանն ու Հայաստանը չեն ընդունել Ստամբուլի կոնվենցիան, որը հարկավոր է չեղարկել խորհրդարանի նոր նստաշրջանի բացվելուն պես: Ստամբուլի կոնվենցիայի հետ միասին պետք է վերջ դրվի համար 6284 օրենքի մեջ գրված «կնոջ հայտարարությունը հիմք է» արտահայտությանը: Միայն անցյալ տարի կնոջ հայտարարության հիման վրա 358.000 տղամարդ հեռացվել է տնից»,- շեշտել է Չևիքը:

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`