Քաջարանի կոմբինատի պոչատարի վտանգավոր թափոնաջրերը լցվել են Ողջի գետը

Քաջարանի կոմբինատի պոչատարի վտանգավոր թափոնաջրերը լցվել են Ողջի գետը

Թուրքիայում գանձագողերը հատուկ ամսագիր են թողարկել հայերի ու հույների ոսկիներն առավել դյուրին գտնելու համար

24/01/2019 22:49

Թուրքիայում գանձագողերը հատուկ ամսագիր են թողարկել հայերի ու հույների ոսկիներն առավել դյուրին գտնելու համար

Թուրքիայում գանձագողերը տպագրել են ամսագիրը, որում ներկայացված են հայերից ու հույներից մնացած ոսկիների ու թանկարժեք իրերի թաքստոցների տեղանքի մասին մանրակրկիտ տեղեկություններ, անգամ դրանք  փնտրելու և գտնելու«մեխանիզմներ»: Այս մասին գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:

Նշվում է, որ 25 լիրա արժողությամբ ամսագիրն արդեն վաճառքի է հանվել առցանց հարթակում: Գնորդներին առաջարկվում է նաև առաքում, իսկ գովազդում նշվում է, որ ամսագիրը պատրաստվել է «այս գործի մեծ սիրահարների կողմից»:

Նման նախագծի անարգել տարածումը խստորեն քննադատել են Թուքիայի հնագետների միությունում: Միության նախագահ Սոներ Աթեշօղուլլարըն նկատում է, որ ամսագիրը նպաստում է երկրում օրենքով արգելված պեղումների դեպքերի տարածմանը:

«Ցավոք, մեր օրենքներում առկա բացթողումները պատճառ են դառնում երկրի մշակութային ժառանգության ոչնչացման: Ավելի վաղ միություն բացած գանձագողերը հիմա էլ ամսագիր են հրատարակում, մենք իսկապես զարմացած ենք», – ասել է Աթեշօղուլլարըն:

Նշենք, որ Թուրքիայում գանձագողերի գործողությունների պատճառով ամեն տարի ավերման են ենթարկվում բազմաթիվ եկեղեցիներ, պատմական բազմաթիվ հուշարձաններ ու անգամ հին գերեզմանատներ:

Այս թեմայով

Ֆեյսբուք

Հայագիտություն

«ՖրիՎոյսՆյուզ»ՍՊԸ

Էլ. փոստ՝ info@armfvn.com

Գովազդի համար զանգահարել՝ (+374)93789764

© All rights reserved

Գտեք Մեզ`